Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՈՎՔԵՐ ԵՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Արխիվ 12-16

ՈՎՔԵՐ ԵՆ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

 

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը, որը տեւեց ավելի քան երկու ժամ: Ինչպես արդեն հայտնի է խորհրդի նիստի ընթացքում ՀՀ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը իր գնահատականներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, ապա հանդես է եկել ծրագրային ելույթով. «Մենք կուսակցության խորհրդի նիստ անցկացնելու մասին որոշումը կայացրել ենք երկուշաբթի տեղի ունեցած գործադիր մարմնի նիստում: Խորհրդի այսօրվա նիստն ամբողջությամբ նվիրվելու է ներքաղաքական հարցերի՝ քաղաքական դաշտում առկա զարգացումներին եւ այդ դաշտում մեր կուսակցության հետագա քայլերին»:

ՀՀ նախագահի ելույթից հետո իրենց խոսքով հանդես եկան շուրջ 15 հոգի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ երկու փոխնախագահները, ՀՀԿ դաշինքում գտնվող չորս կուսակցություններ` ԱՄ, ՍԻՄ, ՔԴ եւ ՄԻԱԿ ղեկավարներ` Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը: Ինչպես նաեւ ՀՀԿ երիտ, թեւի նախագահ Կարեն Ավագյանը, ԱԺ երկու հանձնաժողովների նախագահներ Հակոբ հակոբյանը եւ Կորյուն Նահապետյանը, մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ այդ թվում գեներալ Մանվել Գրիգորյանը, ով իր խոսքում նշել է, որ Երկրապահը ՀՀ նախագահի հետ է եւ ովքեր փորձում են պառակտել ազատամարտիկների միությունը, լավ մարդ չեն:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ