Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ռուսաստանյան «Мир и мы» կայքը հրապարակել է հարցազրույց ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆի հետ

Արխիվ 12-16

Ռուսաստանյան հայտնի «Мир и мы» կայքը հրապարակել է հարցազրույց ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ


 

Мир и мы Ռուսաստանյան հայտնի «Мир и мы» կայքը այսօր հրապարակել է հարցազրույց ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆի հետ, որի վերնագիրն է «Հայաստանում նւյնպես պետք է համախմբվենք խոսքի ազատության պաշտպանության համար»: Իր խոսքում քաղաքական գործիչը ընդգծում է, որ.


«Հայաստանի անկախության տարիներին մեզանում խոր արմատներ է գցել խոսքի ազատությունը, եւ մենք պարտավոր ենք այն պաշտպանել բոլոր միջոցներով: 2014-ին մենք առիթ ունեցանք  խոսքի ազատության իրավունքը պաշտպանել  բազմաթիվ դատական գործընթացներում, երբ "Իրավունք" թերթի գլխավոր խմբագրի եւ մի շարք լրագրողների հանդեպ  սկսվեցին  զանգվածային  դատավարական (եւ ոչ միայն) հետապնդումները` վերջիններիս արտահայտած կարծիքի համար: Կարծիքն էլ այն էր, որ Հայաստանում յուրաքանչյուրը պետք է ամբողջությամբ  օգտվի Սահմանադրությամբ տրված խոսքի ազատությունից, եւ երբ մեզ բոլորիս հայտնի եւ սիրելի  երգչուհիներ Արշակյան քույրերը բացասական կարծիք են հայտնում հոմոսեքսուալիզմի վերաբերյալ, դա չպետք է բերի կարծիք արտահայտողների հանդեպ զանգվածային հետապնդումների, վիրավորանքների ու սպառնալիքների ալիքի: Առավելեւս, որ Արշակյան քույրերի արտահայտած կարծիքն ամբողջությամբ համապատասխանում է մեր ազգային ավանդույթներին ու ժառանգությանը, քրիստոնեական  բարոյականությանը, եւ այդ կարծիքը կիսում է մեր ամբողջ բարեպաշտ ժողովուրդը: "Իրավունքը" պաշտպանեց Հայաստանի քաղաքացիների խոսքի իրավունքը, եւ ինքը հայտնվեց հետապնդումների  դաշտում: Հոմոսեքսուալիզմի լոբբիստները  կամ ինչպես իրենց անվանում են` "կոնչիտայի վկաները", իսկական հետապնդում սկսեցին, այս անգամ` "Իրավունքի" խոսքի իրավունքի հանդեպ:»

Համեմատություն անցկացնելով ի պաշտպանություն ֆրանսիական «Շառլի» հանդեսի Փարիզում անսկացրած երթի հետ, Հ. Բաբուխանյանը ասում է. «Մենք Հայաստանում նույնպես պետք է համախմբվենք խոսքի ազատության պաշտպանության շուրջ: Ցանկացած կարծիք, առավելեւս համարձակ կարծիք կարող է ունենալ իր հակակարծիքը: Սակայն ոչ մի պարագայում կարծիքների բախումը հանրության մեջ չպետք է ստանա հետապնդումների  եւ հաշվեհարդարների ձեւ»:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ