Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՌԻՇԱՐ ԿԼԱՅԴԵՐՄԱՆԸ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՌԻՇԱՐ ԿԼԱՅԴԵՐՄԱՆԸ ԿԼԻՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ


Ռիշար Կլայդերմանը Երևանում հանդես կգա երկու համերգով ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Համերգները տեղի կունենան մարտի 13-ին և 14-ին՝ ժամը 19:30, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Համերգի ընթացքում  կհնչեն  նաև  դաշնակահարի  հանրահայտ  և սիրված Ballade Pour Adeline, A comme Amour, Murmures  ստեղծագործությունները...

Դասական, էթնիկ և ֆիլմերի  երաժշտության  գործիքավորող, կատարող ֆրանսիացի դաշնակահար  Ռիշար Կլայդերմնը /իսկական անունը Ֆիլիպ էջեր/ ծնվել է 1953-ին, Փարիզում:  Դաշնամուրի առաջին  դասերը ստացել է երաժիշտ  հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը  12 տարեկանում  արդեն  կոնսերվատորիայի ուսանող էր: Կլայդերմանը իր հիմնական ժամանակը  նվիրել է  կատարողական գործունեությանը և Paul de Sennevilem –ի գրած  աշխարհահռչակ  «Բալադ  Ադելինի համար» ձայնասլավառակի թողարկումը  նրան հռչակեց ամբողջ աշխարհով մեկ:  Ձայնասկավառակը  վաճառվեց  աշխարհի ավելի քան 30 երկրներում  22 մլն օրինակով:

Կլայդերմանը  ձայնագրել է  ավելի քան 1300 մեղեդիներ,  և  ստեղծել է նոր ռոմանտիկ  ռեպերտուար,  յուրօրինակ իր ոճով միավորելով  դասական և փոփ երաժշտությունը:

Հանաճանաչ  դաշնակահարը  նշվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում` որպես  "the most successful pianist in the world"    «աշխարհի ամենահաջողակ  դաշնակահարը»:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ