Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

15-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ "ՊԱՀԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ" ԷՐ

Արխիվ 12-16

15-ԱՄՅԱ ԱՂՋԿԱ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ "ՊԱՀԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ" ԷՐ

Կիեւյան կամրջից ցած նետված 15-ամյա պռոշյանցի աղջիկը շարունակում է մնալ "Արմենիա" ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրա վիճակը լավ է գնահատվում, եւ հնարավոր է երկու օրից դուրս գրվի: Այս մասին նեզ պատմեց աղջկա հայրը` Արայիկը: Նշենք, որ ըստ Պռոշյանում տարածված լուրերի, աղջիկը կապ է ունեցել ինչ-որ աղանդի հետ: Սակայն մեզ հետ զրույցում հայրը բացառեց դա.
-Իմ աղջիկը խելացի, նորմալ, սովորող աղջիկ է: Ուղղակի, այդ պահին խենթություն է արել. պահի ազդեցության տակ կատարած խենթ արարք է: Իմ ընտանիքն առհասարակ որեւէ աղանդի հետ կապ չունի...
Այդ օրը երկուս է ստացել, վազելով դպրոցից դուրս է եկել ու պահի ազդեցության տակ նման քայլի է դիմել:
- Իսկ Ձեր դուստրը ինչպե՞ս է բացատրում կատարվածը:
- Աղջիկս ասում է, որ նա ինքնասպանություն գործելու մտադրություն չի ունեցել, ուղղակի ստացվեց: Ասում է, որ պարզապես ուզեցել է ներքեւ նայել, ու եթե ներքեւ չնայեր, չէր թռնի: Այդ պահին մեքենա է կանգնել, որի միջից ինչ-որ մեկը գոռացել է. "Աղջիկ, մի՛ արա նման բան", ու էդ արտահայտությունից ինքը պանիկայի մեջ է ընկել ու թռել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ