ՀԵՊԱՏԻՏ C-Ի ՎԱՐԱԿԻ ԳՈՐԾՈՎ ԴԵՌ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ
Արխիվ 12-16Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում օր օրի շատանում են հեպատիտ C-ով վարակված հիվանդների թիվը: "Քաջարանի բժշկական կենտրոնում 2014 թվականին բուժօգնություն ստացած հիվանդներից 15-ի մոտ այս պահի դրությամբ ախտորոշվել է հեպատիտ C-ով վարակվածություն եւ հիվանդություն: Ինչպես հայտնի է, դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ",- այս մասին մեզ հետ զրույցում ասացին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Թե վերոնշյալ գործով կա՞ն արդյոք մեղադրյալներª փորձեցինք պարզել ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից, ով մեզ հետ զրույցում ասաց.
- Գործն այս պահի դրությամբ քննվում է Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում: Նշանակվել են փորձաքննություններ` վարակի աղբյուրը բացահայտելու ուղղությամբ: Դեռեւս մեղադրյալներ գործով չեն անցնում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
