Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԽԱԼՎԵԼ Է, ՈՐ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԲՈՅԿՈՏԵԼ ՎՊ-Ի ԾՐԱԳԻՐԸ"

Արխիվ 12-16

"ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԽԱԼՎԵԼ Է, ՈՐ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԲՈՅԿՈՏԵԼ ՎՊ-Ի ԾՐԱԳԻՐԸ"

Ինչպես հայտնի է, ԱԺ-ում ՎՊ-ի 2013 թ.-ի հաշվետվությունը խորհրդարանում ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Դա հարուցեց ոչ իշխանական ուժերի զայրույթը: "Ժառանգություն" խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ իր ելույթում ասաց, որ չեն ընդունում այս հաշվետվությունը, քանի որ այն հակասահմանադրական է:
Ինչ վերաբերում է ընդդիմության հասցեին հնչող այն քննադատություններին, թե ինչու ընդդիմությունը նախկինում չէր բոյկոտում ՎՊ-ի ծրագիրը, երբ այն հաստատվում էր, պրն Հակոբյանը դա համարեց ընդդիմության սխալը:
"Իրավունքի" այս հարցին Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. "Այդ պահին, թերեւս, միասնական քննարկում չեղավ, եւ մենք սխալվեցինք, որ թույլ տվեցինք: Չնայած, ես այդ ժամանակ այստեղ չեմ եղել, բայց եթե էստեղ լինեի, գուցե ուշադրություն դարձրած չլինեի":
Սակայն, ըստ խմբակցության ղեկավարի, եթե մի անգամ սխալվել են, չի նշանակում` սխալը չպետք է ուղղել: "Անհասկանալի է այն, որ ե՛ւ ՎՊ-ի ծրագրի, ե՛ւ հաշվետվության ներկայացման ժամանակ Իշխան Զաքարյանը բացակայել է",- ասաց քաղաքական գործիչը:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե միգուցե ընդդիմությունը քննադատության կենթարկվի` նախկինում ՎՊ-ի ծրագիրը չբոյկոտելու համար, Ռուբեն Հակոբյանը դա համարեց երեսպաշտություն:
Բոյկոտին միացած ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ ասաց, որ ՎՊ խորհրդի անդամի` Սեյրան Ավագյանի կողմից հաշվետվության ներկայացնելը ոչ մի օրենսդրական կարգավորման չի համապատասխանում:
Թե ինչու նախկինում, երբ ՎՊ-ի ծրագիրը հաստատվում էր, բոյկոտ չեղավ ընդդիմության կողմից, որի մասին իր ելույթում մատնանշեց նաեւ Ռուբեն Հակոբյանը, ՕԵԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ չի լսել իր գործընկերոջ ելույթը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ