Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՌԵՎԱՆԳԱԾ ՄԵՔԵՆԱՆ ՀԱՅՏՆԻ՞ Է

Արխիվ 12-16

ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԱՌԵՎԱՆԳԱԾ ՄԵՔԵՆԱՆ
ՀԱՅՏՆԻ՞ Է


Ըստ ոստիկանության` "Քննությամբ պարզվել է, որ  07.02.2015թ.-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Արտակ Խաչատրյանը եւ իր ընկեր Ն.Աբրահամյանը  "Մերսեդես Բենց" մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են Երեւան քաղաքի Տոլստոյի փողոցում գործող "Ծղոտներ" հյուրանոցային համալիրին եւ կայանել նշված համալիրին կից պատի տակ: Այդ պահին Տոլստոյի փողոցի վերեւի հատվածից արագ նրանց է մոտեցել "Տոյոտա կորոլա" մակնիշի սեւ ավտոմեքենա, որից իջել են դիմակավորված, սեւ համազգեստով, խոշորամարմին երեք տղամարդ: Նախնական տվյալներով` նրանց մոտ եղել է նաեւ հրազեն: Նրանք  Ն. Աբրահամյանին հրել են  մի կողմ, իսկ Ա.Խաչատրյանին նստեցրել ավտոմեքենան եւ արագ ընթացել Նար-Դոսի փողոցի ուղղությամբ: Ա. Խաչատրյանին առեւանգելուց հետո մի քանի ժամ ծեծի են ենթարկել, որից հետո նրան բաց թողել մի ամայի տարածքում, որտեղից էլ վերջինս ինքնուրույն եկել է իր բնակարան":
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանները տեսագրությամբ արդեն պարզել են կոնկրետ այն մեքենան, որը հետեւել է Խաչատրյանին եւ որով այնուհետ նրան առեւանգել են, ու զուտ տեխնիկական հարց է պարզել, թե ով է այդ օրը եղել ղեկին:

Ա. Ա.

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ