Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԵՌՅԱԿԻ" ԼԻԴԵՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

"ԵՌՅԱԿԻ" ԼԻԴԵՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է

Շրջանառվում են խոսակցություններ, որ "եռյակի" լիդերների հայտնի հավաքի առնչությամբ որոշակի խնդիրներ կան: Ավելի ճիշտ, նույն հին խնդիրն է. լիդերները շարունակում են մրցակցել առաջնայնության դափնու համար: Ու թեեւ այս անգամ եւս փորձում են պայմանավորվածություն ձեռք բերել` բացարձակ լիդերության հարցը թողնել` հետագայում լուծելու համար, սակայն մեր տեղեկություններով` Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, մեղմ ասած, ոգեւորված չեն դրանից: Բանն այն է, որ ըստ նրանց ուսումնասիրությունների` այս պահին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն  ունի իրենցից որոշակիորեն ավելի հանրային վարկանիշ, ընդ որում, Ծառուկյանի վարկանիշն ունի նաեւ աճի դինամիկա, փոխարենը` Լեւոնի եւ Րաֆֆու հեղինակությունն անշեղորեն նվազում է: Եվ ահա, վերջիններս եկել են այն համոզմունքին, որ բացարձակ լիդերության հարցը հետագայում թողնելու դեպքում իրենք առաջ ընկնելու գործնականում որեւէ հույս չեն ունենալու: Ուստիեւ, այս պահին փորձում են տպավորություն թողնել, թե այդ խնդիրն առհասարակ իրենց չի էլ մտահոգում, սակայն "տակից" փորձում են մշակել հատուկ տեխնոլոգիական օպերացիաներ` ԲՀԿ-ի հետ վարկանիշային շանսերը գոնե հավասարեցնելու համար: Եվ այդ գործողությունների ձայնը, ըստ մեր աղբյուրի` առաջիկայում դուրս կգա:

Ք. ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ