Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՆՑՅԱԼԻՑ ՆԵՐԿԱՅՈՎ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹՈՂ ՓԱ

Արխիվ 12-16

ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՆՑՅԱԼԻՑ ՆԵՐԿԱՅՈՎ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ

ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է»

 

«Իրավունքը» Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ու համահայկական հռչակագրի մասին զրուցեց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ:

- Տիկին Մուրադյան, Ծիծեռնակաբերդում  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը hունվարի 29-ին  հնչեցրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի համահայկական հռչակագիրը: Ըստ ձեզ` որքանո՞վ է հասցեական ու թիրախային հռչակագիրը: Հռչակագրի ո՞ր դրույթներն են ձեզ համար ավելի ընդունելի:

-Ես կարծում եմ, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի համահայկական հռչակագրի բոլոր դրույթներն էլ շատ կարևոր են: Սա համազգային նշանակություն ունեցող փաստաթուղթ է, որն արտահայտում է հայ ժողովրդի միասնական կամքը: Այս փաստաթուղթը հստակ ուղերձ է մեր գալիք սերունդներին: Մեզ համար շատ կարևոր է, որ հռչակագիրը անցյալից ներկայով դեպի ապագա ճանապարհը հարթող փաստաթուղթ է, որը համընդհանուր  գնահատական է մարդկության դեմ կատարած ոճրագործությանը:Այն կարևոր է նրանով, որ արտահայտում է պատմական, բարոյական, իրավական, քաղաքական, միջազգային գնահատականներ:

 

- Հռչակագրի հրապարակումից հետո կարծիքներ հնչեցին, որ այն ավելի շատ բարոյական հարթության վրա  է հզոր, քան իրավական:  Համամի՞տ եք արտահայտված տեսակետին:

- Ինչպես արդեն նշեցի՝ Հայոց Ցեղասպանության հռչակագրի հենքը բազմաշերտ է ՝ պատմագիտական, բարոյական, իրավական, քաղաքագիտական:

Մի կողմից փաստաթղթում վերահաստատված է Հայաստանի եւ հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման եւ պատմական արդարության հաստատման համար, իսկ մյուս կողմից  տեղ է գտել նաև երախտագիտության արտահայտում  այն պետություններին, միջազգային, կրոնական եւ հասարակական կազմակերպություններին, որոնք որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճիր՝ ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ այն բավականին բազմաշերտ և խորքային  փաստաթուղթ է, որպեսզի  ընկալվի  բոլոր հարթություններում:

 

- Շատերը հայացքներն ուղղել են ԱՄՆ-ը`  ակնկալելով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդյոք կհայտնի «ցեղասպանություն» բառը թե ոչ:  Կանխատեսելը, իհարկե, անշնորհակալ գործ է, բայց ինչ դիրքորոշում կորդեգրի ԱՄՆ նախագահը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:

- Չնայած, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2008 թվականի  քարոզարշավի ընթացքում Ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը դեռ չի կատարել, սակայն այղ ուղղությամբ որոշակի քայլեր արդեն արվել են: Մասնավորապես, Կալիֆորնիայի նահանգի սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության պատմության մասին ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին բանաձևը: Չնայած թուրքական լոբբիի կոշտ դիմադրությանը` Կալիֆորնիայի նահանգի Ժողովը միաձայն քվեարկեց այդ օրինագծի օգտին, որը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին բանավոր վկայությունների ուսումնասիրում նահանգի դպրոցներում: Օրինագծի միաձայն ընդունումն արդեն վկայում է, որ Կալիֆորնիայի պաշտոնյաները ընդունում են փաստի ճշմարտությունն ու իսկությունը: Բացի այդ՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը  ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձեւը: Սրանք  քայլեր են, որոնք իրականացվել են տարբեր ձևաչափերով:

Հուսով եմ, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի տարելիցը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար արդարացված հնարավորություն կլինի խնդրի նկատմամբ  իր մոտեցումները վերանայելու և նորից անդրադառնալու իր խոստմանը:

 

- Թուրքիայի նախագահ Էրդողանը 102 երկրների ղեկավարներին պաշտոնական հրավեր է ուղարկել`Գալիպոլիի ճակատարամարտը ապրիլի 24-ին տոնելու համար: Որքանո՞վ պետք է  մտահոգվի հայկական կողմը եւ ինչ քայլեր պետք  է ձեռնարկի: Ի վերջո, խոսքը 102 երկրի մասին է:

- Բազմիցս արդեն նշվել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի քայլը պատմական փաստերը խեղաթյուրելու, պատմությունը սեփական շահերին ծառայեցնելով խմբագրելու այս ոճին այլ գնահատական տալ հնարավոր չէ , քան ուղղակի ցինիզմ անվանելը: Սակայն  100 ամյակի ընթացքում շատ բան է փոխվել հենց թուրք հանրության մտածելակերպի մեջ. շատերն իրենց վերաբերմունքն արդեն անթաքույց արտահայտում են: Վերջերս կարդացի Թուրքիայում հեղինակավոր լրագրող, գրող Բասքըն Օրանի հոդվածը, ով ևս անդրադարձել էր թուրքական իշխանությունների այդ որոշմանը՝ քննադատության ենթարկելով այն: Հոդվածագիրը քննադատում է Էրդողանի՝ ՀՀ նախագահին ուղղված հայտնի հրավերը՝ այն համարելով «ամոթալի»:

Կարծում եմ, որ այսօր մենք առաջին հերթին պետք է մտածենք, թե Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին ընդառաջ և դրանից հետո էլ ինչ պետք է փոխենք մեր մարտավարության մեջ, որը ուղղված կլինի ցեղասպանության հետևանքերի վերացմանը, ինչը շարունակում է մնալ հայության և առաջադեմ մարդկության կարևորագույն առաջնահերթությունը:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ