Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԼՂՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՈՒՏԱՍԱՆ Է». ԺԻՐԱՅՐ ՍէՖԻԼՅԱՆ

Արխիվ 12-16

«ԼՂՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՈՒՏԱՍԱՆ Է». ԺԻՐԱՅՐ ՍէՖԻԼՅԱՆ

 

Ժիրայր Սէֆիլյանն այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ  սուտասան անվանեց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանին, ով հայտարարել էր, թե պայմանավորվածություն է ձեռքբերել Սէֆիլյանի հետ ավտոերթը չկազմակերպելու համար: Ավելին` Սէֆիլյանի խոսքով` ԼՂՀ փոխվարչապետը քծնում էր ՀՀ իշխանություններին, երբ իրենք մեկնել էին Արցախ եւ հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ու մի քանի պաշտոնատար անձանց հետ:

Ասուլիսի ընթացքում  Ժիրայր  Սէֆիլյանը նաեւ նշեց, որ երկու անգամ հանդիպել է  պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանի հետ, ով եւս խնդրել է  Սէֆիլյանին հրաժարվել Արցախ ավտոերթից: Սէֆիլյանի կարծիքով`  այսօր միակ կայացած օղակը հայոց բանակն է, որն ունի եւս մեկ պարտավորություն. «Սեյրան Օհանյանը պետք է գիտակցի, որ բանակի վրա, բացի մեր սահմանները պահպանելու պարտավորությունից, ավելացել է եւս մեկը՝ տեր կանգնել պետության քաղաքացիներին»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ