Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲԱԴԵՆ-ԲԱԴԵՆԻ ՍՈՒՊԵՄՐՑԱՇԱՐՆ ԷԼ ԱՐՈՆՅԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽԻ

Արխիվ 12-16

ԲԱԴԵՆ-ԲԱԴԵՆԻ ՍՈՒՊԵՄՐՑԱՇԱՐՆ ԷԼ
ԱՐՈՆՅԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽԻ


Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում ավարտվող շախմատային սուպերմրցաշարն իր հարկի տակ էր հավաքել աշխարհի ուժեղագույն շախմատիստներին, որոնց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ:
Մինչ այդ կայացած Վեյկ Ան Զեե-ի Tata Steel Chess սուպերմրցաշարը իսկական սառը ցնցուղ էր Արոնյանի համար. արդյունքներն ու ընթացքը որեւէ կերպ չէին համապատասխանում նրա որակներին: Եվ ահա Բադեն-Բադենի մրցաշարը իրավիճակը շտկելու լավ հնարավորություն էր, սակայն այստեղ էլ Արոնյանը փայլուն ելույթներով աչքի չընկավ: Առաջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենի հետ: Այս մեկնարկը կարելի է նաեւ հաջող համարել, քանզի Կարլսենի հետ դիմակայություններում Արոնյանը երկար ժամանակ է, ինչ միայն պարտություններ էր գրանցում: Բացի այդ, առաջին տուրի բոլոր պարտիաներն էլ ոչ-ոքի արդյունքով էին ավարտվել, ինչը հատկապես շահեկան էր ուժեղագույններից մեկի հետ արդեն խաղացած Արոնյանի համար: Բայց ահա երկրորդ տուրում եւս Լեւոն Արոնյանը դարձյալ ոչ-ոքի խաղաց ¥մրցակիցը Գերմանիան ներկայացնող Դավիթ Բարամիձեն էր¤: Մրցաշարի երրորդ տուրը համեմատաբար ավելի բարդ ստացվեց, արդյունքն էլª անհաջող. Արոնյանը սպիտակներով պարտվեց իտալացի Ֆաբիանո Կարուանային: Չորրորդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականի առաջատարը սեւերով մրցեց ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի հետª գրանցելով հերթական ոչ-ոքին: Եվ միայն 5-րդ տուրում Արոնյանը վերջապես հաղթանակ տոնեց, եւ առավել կարեւոր էր այն, որ մրցակիցը աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն էր, ու այդ հաղթանակը հայ գրոսմայստերին կարող է վստահություն հաղորդել: Սակայն նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը սպիտակներով ոչ-ոքի խաղաց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Արդյունքում վերջինª 7-րդ տուրից առաջ Կարլսենն ու Նայդիչը 4-ական միավորով կիսում են առաջին տեղը, իսկ Արոնյանն ունի երեք միավոր, այսինքն հաղթական հորիզոնական զբաղեցնելու հավանականություն չկա:
Հավելենք, որ փետրվարը հայ շախմատիստի համար կարեւոր մրցաշարերով հագեցած ամիս է. փետրվարի 13-19-ը Արոնյանը կմասնակցի "Ցյուրիխի շախմատային մարտահրավեր" գերհզոր մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը եւ Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան):

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ