Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԻՆ` ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻ՞

Արխիվ 12-16

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԻՆ` ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԼՈԲԲԻ՞


Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40 օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Իսկ նույն օրը Երեւանում կմեկնարկի նաեւ բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը` ո՛չ ավել, ո՛չ պակաս "Նմանակման խաղ" (անգլ. "The Imitation Game") ֆիլմով: Ֆիլմը Ալան Թյուրինգի մասին է, ով 1952 թ. ենթակվել է քրեական պատասխանատվության` "կոպիտ անպարկեշտության" մեղադրանքով` համասեռամոլության համար: "Դե, եկ վարդապետ ու մի՛ խենթացիր", փաստորեն, այսքան սիրված ու սպասված սուրբ տոնին, հայ հանրությունը ստիպված է հանդուրժել տոնը պղծող, համասեռամոլությունն արդարացնող ֆիլմի ցուցադրությո՞ւնը: Իհարկե, հիմա կհայտնվեն մի քանի արեւմտամետներ ու գրանտակերներ եւ կսկսեն հերթական ողբը, թե երրորդ սեռի պատկանող անհայտ երեւույթներն էլ իրավունք ունեն, որ իրենց մասին ֆիլմեր ցուցադրվեն: Բայց հետաքրքիր է, մի՞թե չի գտնվի մի հայ քրիստոնյա` ավանդական կողմնորոշմամբ, ով կհայտարարի, որ հենց բրիտանացիների ասած, կոպիտ անպարկեշտություն է մեր Սուրբ տոնին խառնել նման պիղծ ֆիլմի ցուցադրությունը: Եվ ընդհանրապես, նման տարօրինակ մեկնարկից հետո է՞լ ինչ կարելի է սպասել բրիտանական այս փառատոնից: Թեպետ, ինչո՞ւ ենք զարմանում, եթե Բրիտանական դեսպանատան աջակցությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ շարք էր սկսվել` "Թուրքը, որը փրկեց մեզ" վերնագրով, իսկ վերջերս էլ դեսպանը հայտարարել է, որ հրավերի է սպասում` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալու համար:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ