ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳԱԶԻ ԲԱԼՈՆՆԵՐԻ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏԱՑԵ՞Լ է
Արխիվ 12-16ՇԱՏԱՑԵ՞Լ է
- Վերջերս խոսակցություններ են շրջանառվում, որ շատացել են մեքենաներից գազի բալոնների գողության դեպքերը: Խնդրում եմ պարզաբանել, որքանո՞վ է վերը նշվածը համապատասխանում իրականությանը, եւ եթե այդպես է, ապա ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:
Երեւան քաղաքի բնակիչ` Ա. Մաթեւոսյան
Հարցին պատասխանում են
ՀՀ ոստիկանության
լրատվական ծառայությունից.
-Տարածված խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Ավելին` վերջին մեկ շաբաթվա ընթացքում առհասարակ նման դեպքեր չեն արձանագրվել:
Այնուամենայնիվ կցանկանայինք ավելացնել, որ այս հարցը մեզ էր ուղղել մայրաքաղաքի Դավիթաշեն համայնքի բնակիչ հանդիսացող քաղաքացին, ով նաեւ պնդում էր, թե նախօրեին, այսինքնª լույս երկուշաբթի օրվա գիշերը հենց իրենց բակում կայանված միանգամից երկու ավտոմեքենաներից գազի բալոններ էին գողացել: Ավելին, որ երեկ առավոտյան իրավապահներն իրենց բակում զբաղվում էին այդ դեպքով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
