Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԵԾ ԷՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀՈՍՔԸ` "ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ" ՏԱՂԱՎԱՐ

Արխիվ 12-16

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԵԾ ԷՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀՈՍՔԸ` "ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ" ՏԱՂԱՎԱՐ

Փետրվարի 5-6-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Ենթակառուցվածքի եւ նոր էներգետիկայի հարցերով երկրորդ հարավկովկասյան ներդրումային գագաթաժողովը (South Caucasus Infrastructure & New Energy Investment Summit), որտեղ ներկայացված էին նշված ոլորտներում աշխատող տարածաշրջանային կազմակերպություններ, օտարերկրյա մասնակիցներ:
Հայաստանը ներկայացնում էր "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերության պատվիրակությունը, որը գլխավորում էր Ընկերության գլխավոր տնօրենի համագործակցության եւ լոգիստիկայի գծով տեղակալ Օլեգ Շատալովը: Ժողովի բազմաթիվ մասնակիցներ եւ միջոցառումը լուսաբանող լրագրողները գագաթաժողովի բացումից հետո "գրավել էին" ՀԿԵ-ի ցուցահանդեսային տաղավարը. տպավորիչ էին նաեւ ներկայացված վիճակագրական ցուցանիշները` 2009-2014 թթ. Ընկերությունը Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանն ու արդիականացմանն ուղղել էր $245 մլն.:
ՀԿԵ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովը հարցազրույց տվեց "Վրաստան" թերթին, իսկ Ընկերության Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետի տեղակալ-Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի պետ Զառա Աղասաֆյանցը` INFO-9 հեռուստաալիքին:
Ընդմիջումից հետո Օլեգ Շատալովը Ընկերության գործունեության եւ զարգացման հեռանկարների մասին զեկույց էր ներկայացրել ժողովի մասնակիցներին: Մասնակիցներից շատերի, հատկապես, եվրոպական երկրների ներկայացուցիչների համար հայտնություն էր դարձել, որ ՀԿԵ-ն հանդիսանում է "Ռուսական երկաթուղիներ" ԲԲԸ դուստր-ձեռնարկություն: Այդ պատճառով էապես ավելացել էր այցելուների հոսքը Ընկերության տաղավար. դա, հիմնականում, բեռնափոխադրողներ էին, նոր նախագծերի իրականացման համար վստահելի գործընկերներ փնտրող գործարարներ: Մասնավորապես, վրացիները հետաքրքրվում էին Ռուսաստանից հանքային պարարտանյութեր տեղափոխելու հնարավորություններով, Իսրայելի ներկայացուցիչները` Թել Ավիվից Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելու ուղիներով:
Շատերը հետաքրքրվում էին Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հեռանկարներով եւ ժամկետներով, Հայաստանի երկաթուղու բեռնափոխադրումներով, ՎԵԲ-հաճախորդ համակարգի աշխատանքով:
Տաղավար էր այցելել նաեւ Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման հարցերով նախարարի խորհրդական Գեորգի Բեկուան, ում հետաքրքրեցին ՀԿԵ գործունեությունն ու զարգացման հեռանկարները:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ