Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎԵՐՑՆԵԼ ԻՐ ՁԵՌՔԸ»

Արխիվ 12-16

«ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎԵՐՑՆԵԼ ԻՐ ՁԵՌՔԸ»


Շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից շեղող տարբեր քաղաքական գործընթացները, եւ ամենացավալին էլ այն է, որ նոր քաղաքական խմորումները ծագում են ոչ թե արտաքին ազդակների պատճառով, այլ` ներքին: Օրերս էլ կայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած ոչ իշխանական ուժերի ու հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովը, որի բովանդակությունն էր` մասնավորապես իշխանություններին փնովելը: Իսկ արդյունքում ԲՀԿ-ն իր թեւի տակ առավ եւս մի քանի ՀԿ ու կուսակցություն` ամուսնալուծվելով իր ամենահարազատ գործընկերոջ` ՀԱԿԿ-ի հետ, ովքեր հրաժարվեցին մասնակցել ԲՀԿ-ական շքեղ ընդունելությանը: Խորհրդաժողովի եւ դրան հաջորդող հնարավոր զարգացումների մասին էլ «Իրավունքը» զրուցեց  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ հետ:


«ԲՀԿ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԽԻՍՏ Է ԵՂԵԼ»


-Պարոն Մակեյան, ինչո՞վ էր պայմանավորված, որ ԲՀԿ-ի խորհրդաժողովին չմասնակցեցիք` չէի՞ն հրավիրել, թե՞ պարզապես ցանկություն չկար մասնակցելու:
- ԲՀԿ-ի վերաբերյալ մեր դիրքորոշումը շատ խիստ է եղել ու սկզբունքային` դեռեւս 2011 թվականին: Կարծում եմ` չի կարող պատահել, որ որեւէ փոփոխություն լինի, ԲՀԿ-ի, այսպես ասած, իրականացրած իշխանափոխության դեպքում, առավել եւս, որ ԲՀԿ-ն եղել ու սպասարկել է գործող համակարգին: Եվ այդ սկզբունքային դիրքորոշումը մշտապես մենք արտահայտել ենք: Այդքանից հետո իրենք նախ` հրավեր ուղարկելու նպատակահարմարություն պետք է ունենային: Իհարկե, եղել են միջնորդավորված ինչ-որ մեսիջներ, բայց մեր դիրքորոշումը մնացել է նույնը:
- Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ԲՀԿ-ն պատրաստվում է հեղափոխությա՞ն, թե՞ հերթական ընտրությունների` այսպիսի լայնամասշտաբ խորհրդաժողովներ իրականացնելով:
- Բազմաթիվ անգամ ասել եմ, որ ԲՀԿ-ն եւ իր առաջնորդը ոչ մի բանի էլ չեն պատրաստվում: Նրանք անում են այն, ինչ իշխող տանդեմը հրահանգում է: Մի տարբերակ կարող է լինել, որ դրսից հստակ պատվիրեն, որ պետք է գործընթաց սկսեք, բայց դա էլ կարծում եմ` 50/50 է: Դժվար թե, ռիսկ անեն ու գնան ընդդեմ գործող վարչախմբի: Դրանք շատ արագացված գործընթացներ պետք է լինեն, որպեսզի իրենց միջի վախը կոտրեն:

«ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՀԱԿԿ-Ի ՉՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԽԱՆԴԻ ՏԵՍԱՐԱՆՆ ԷՐ»

-ՀԱԿԿ-ն` լինելով ոչ իշխանական «եռյակի» անդամ, նույնպես չմասնակցեց այդ խորհրդաժողովին: Ըստ Ձեզ, նրա՞նք էլ են սկսել ձեր վերոնշյալ դիրքորոշմամբ առաջնորդվել, թե՞ այստեղ այլ խնդիր կա:
- Նրանցը լրիվ այլ խնդիր է: Չեմ կարծում, որ նրանք` ինչ-որ մենք ենք գիտակցել, իրենք չեն գիտակցել: Իրենք ուղղակի խաղացել են, փորձել են, իմ պատկերացմամբ, օգտագործելով ԲՀԿ-ի հնարավորությունները` ինչ-որ պահի գործընթացը վերցնել իրենց ձեռքը, որովհետեւ, ուզես, թե չուզես, երկրում ռեսուրսներ ունեն նրանք, ովքեր սպասարկում են իշխանությանը: Հիմա կարծում եմ, որ ՀԱԿԿ-ն, հետեւաբար Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է ինչ-որ ձեւով, կոպիտ ասած, աճպարարության միջոցով գործընթացը վերցնել իր ձեռքը: Բայց Սերժ Սարգսյանը դա հասկացավ, դրա համար էլ աշնանը հանրահավաքային շարժումը դադարեցնել տվեց: Իսկ ԲՀԿ-ի խորհրդաժողովին ՀԱԿԿ-ի չմասնակցության պատճառը խանդի տեսարանն էր, չէ՞ որ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այդ սեղանի շուրջ նստածների շարքում չէր ցանկանա լինել:
- Ի դեպ, իսկ ի՞նչ կասեք, խորհրդաժողովին մասնակցած մյուս քաղաքական ուժերի մասին:
- Հիմնականում, որ հետեւում էի խորհրդաժողովին, այն մարդիկ էին մասնակցում, որոնք անհասկանալի «ճոռոմ-ճոռոմ» անուններ ունեցող կուսակցության, ՀԿ-ների ներկայացուցիչներ էին մեծամասամբ: Թող ների ինձ այն փոքրամասնությունը, որն այս խմբի մաս չի կազմում, բայց մեծ մասամբ նրանք էին, ովքեր հայտնվում են այնտեղ, որտեղ իրենց հրահանգավորում են: Նաեւ այդ առումով` Լեւոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չէր ցանկանա այդ շարքում հայտնվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ