Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԵԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է, ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ ԷԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ"

Արխիվ 12-16

"ԵԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է,
ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ ԷԼ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ"

Հետեւելով օրերս "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախաձեռնած ոչ իշխանական ուժերի ու կազմակերպությունների մասնակցությամբ խորհրդաժողովին` զարմանալիորեն ներկաների շարքում տեսանք նաեւ ՀԿԿ առաջին քարտուղար ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ով նաեւ ելույթ ունեցավ: Խորհրդաժողովին իր մասնակցության եւ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին էլ "Իրավունքը" զրուցեց նրա հետ:
-Ընկեր Սարգսյան, Կոմկուսը մշտապես պայքարել է օլիգարխիկ համակարգի դեմ, ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիք նրանց խորհրդաժողովին:
- Այնտեղ բոլորը օլիգա՞րխ էին:
- Ոչ բոլորը, բայց չէ՞ որ կային նրանք ու բավական մեծ կշիռ ունեին:
- Ինձ հրավիրել են մասնակցելու` ոչ իշխանական ուժերի հետ խորհրդաժողովի: Ես գիտեմ` որտեղ եմ ելույթ ունեցել եւ ինչի մասին եմ խոսել: Այդպիսի հարց ինձ ինչո՞ւ եք տալիս: Ես օգտագործել եմ ամբիոնը եւ ելույթ եմ ունեցել` առաջ քաշելով այն հարցերը, որոնք Կոմունիստական կուսակցության համար արդիական են: Իմ ելույթում ասել եմ ո՛չ սահմանադրական փոփոխությանը, այո՛ համամասնական կարգին: Մենք կողմ ենք իշխանափոխությանը, որը տանում է համակարգային փոփոխություն, եւ կողմ ենք, որպեսզի տնտեսությունը վերականգնվի, աշխատատեղեր ստեղծվեն, որպեսզի կանխվի արտագաղթը, որպեսզի հարկային, մաքսային քաղաքականությունն այնպես լինի, որ միջին ու փոքր բիզնեսը զարգանա: Այնպես որ, մենք կհամագործակցենք այն ուժերի հետ, որոնք կողմ են դրան եւ միաժամանակ ասել եմ, որ մենք եղել ենք, կանք եւ այսօր էլ մնում ենք կողմ ինտեգրացիոն գործընթացին Ռուսաստանի հետ` Եվրասիական միության ամրացման ուղղությամբ: Եվ մշտապես պատրաստ ենք օժանդակել դրան:
- Իսկ հնարավո՞ր է, որ Կոմկուսը սկսի համագործակցել հենց ԲՀԿ-ի հետ:
- Մեր առաջնորդը` Լենինը, ասել է. "Եթե կուսակցության շահը պահանջում է, սատանայի հետ էլ անհրաժեշտ է համագործակցել": Քաղաքականությունն այնպիսի բան է, որ օրը մեկ փոփոխվում է: Ի դեպ, խորհրդաժողովի ժամանակ մեկը ելույթ ունեցավ եւ փորձեց խորհրդային սահմանադրությունը քննադատել: Ես էլ իրեն ասացի` չեղավ, տղա ջան, այդպես չի կարելի, խորհրդային սահանադրության ժամանակ Խորհրդային Հայաստանը դարձավ ծաղկած վարդերի երկիր, ինչպես Մյասնիկյանը կասեր: Այնպես որ, կարծում եմ առիթը լավ օգտագործեցի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ