Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆ ԵՎ ԶՈՒՐԱԲ ԱԲԱՇԻՁԵ ՁԵՎԱՉԱՓԸ "ԴՈՓՈՒՄ Է ՏԵՂՈՒՄ"

Արխիվ 12-16

ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՍԻՆ ԵՎ ԶՈՒՐԱԲ ԱԲԱՇԻՁԵ ՁԵՎԱՉԱՓԸ "ԴՈՓՈՒՄ Է ՏԵՂՈՒՄ"

Եթե նախորդ տարվա աշնանը, կարծես, հույս էր նշմարվում, որ հնարավոր է ռուս-վրացական հարաբերությունները քիչ, թե շատ կարգավորվեն, ապա այս տարի "սայլն ընդհանրապես տեղից չի շարժվում": Ավելին` Վրաստանը ստորագրելով Եվրաասոցացման պայմանագիրը` ջանք ու եռանդ չի խնայում Ռուսաստանի Դաշնության դեմ գործելու ու եվրագործընկերների ականջը շոյելու համար: Մի կողմից` Վրաստանի պատգամավորները ամբողջ կազմով ԵԽԽՎ-ում Ռուսաստանի դեմ բանաձեւին "կողմ" են քվեարկում, Ուկրաինայում վրաց զորքեր ուղարկում` ՌԴ-ի դեմ պատերազմելու համար, իսկ մյուս կողմից էլ` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կոկորդ է պատռում, թե Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ զարգանում են առեւտրային-տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ պահպանվում է Ռուսաստանի հետ հաղորդակցվելու ձեւաչափը:
Իրականում, թե ինչ եղավ ռուս-վրացական երկխոսությունը եւ դրա շրջանակներում գործող Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին եւ Զուրաբ Աբաշիձե ձեւաչափը, "Իրավունքը" հետաքրքրվեց Վրաստանի հարցերով փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ.
-Այսօրվա դրությամբ, երկխոսությունը, որը դեռեւս 2012 թվականի դեկտեմբերից տարվում էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասին եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե ձեւաչափով, բավականին սառեցված է: Հիշեցենեմ, որ Ռուսաստանի Դաշնությունը ստորագրեց Աբխազիայի հետ համաձայնագիր, եւ նույնիսկ արդեն պառլամենտը վավերացրել է այդ համաձայնագիրը, ինչը դուր չեկավ վրացական կողմին:
- Ռուսաստանի եւ Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչների վերջին հանդիպումը եղել է հոկտեմբերի 16-ին` նույն Կարասին-Աբաշիձե ձեւաչափով: Կա՞ն հույսեր, որ այնուամենայնիվ, նման հանդիպումներ կլինեն առաջիկայում:
- Վերջին ամիսուկեսում պարզ չէ, թե երբ նոր հանդիպում կլինի այդ նախագծի շրջանակներում: Խոսակցություններ կան, որ փետրվարին, բայց դեռեւս կարելի է ասել, որ երկու կողմն էլ այդ հարցում որոշակի դադար են վերցրել: Եվ կարծում եմ, որ թեպետ չեն վերջացրել երկխոսությունը, բայց այսօրվա դրությամբ քննարկելու դեռ շատ հարցեր չունեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ