Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԵՐԲ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳԻ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՂՄԸ ՁԵՎԱՆՈՒՄ Է "ԱՆԱՉԱՌ ԵՎ ՉԵԶՈՔ" "ԼՈՒՍԱԲԱՆՈՂ"

Արխիվ 12-16

ԵՐԲ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԼՈԲԲԻՆԳԻ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՂՄԸ

ՁԵՎԱՆՈՒՄ Է "ԱՆԱՉԱՌ ԵՎ ՉԵԶՈՔ" "ԼՈՒՍԱԲԱՆՈՂ"


Երբ փետրվարի 10-ի դատական նիստից հետո, ուր քննվում էր համասեռամոլության հերթական լոբբիստների հերթական խմբաքանակի հերթական հայցը ընդդեմ մեր թերթի, աչքովս ընկավ "Առավոտի" ռեպորտաժը նրանց կայքում, աչքի զարնեց, որ մեկնաբանության համար բոլ-բոլ տեղ են տվել հայցվորներին: Մտքովս անցավ աչքի անցկացնել նաեւ նախորդ նիստերի լուսաբանումը սույն ԶԼՄ-ի կողմից:

Եվ ահա հայտնաբերեցի, որ հունվարի 21-ի դատական նիստին նվիրված նյութը ուղղակիորեն ստորագրված է հայցվորներից մեկի` Գրիգոր Գեւորգյանի կողմից: Եվ քանի որ ինքը` էջը, բավականին փնթի տեսք ուներ, ենթադրեցի, որ միգուցե տեխնիկական պատճառով է այդպիսի բան եղել ու աննկատ անցել-գնացել է, սակայն կայքի պատասխանատու Աննա Իսրայելյանը ի պատասխան հարցման, նշեց, որ ընդամենը հրապարակել են "հերթական հաղորդագրությունը": Դե ինչ, այդ լրատվամիջոցը ամենուրեք գլուխ է գովում, որ անաչառ է եւ անկողմնակալ: Բայց իրականում այն հենց լոբբինգի փաստացի կողմ է, որ այդպիսի սիրով հրապարակում է լոբբիստ հայցվորի կազմած տեքստը ընդդեմ այլ լրատվամիջոցի: Նրանց գլխավոր խմբագիրն էլ, մեղմ ասած, հեռու է անաչառությունից: Մի հատ տիպիկ լիբերաստական դուքյան կա` անունը "Տեղեկատվական վեճերի խորհուրդ", այդ խորհրդի անդամներից մեկն է: Ու այդ խորհուրդը մեկը մյուսի հետեւից հրապարակում է "եզրակացություններ" մեր դեմ` սկզբում սրանց "եզրակացությունները" դատարան էին տանում աղանդավորները, որպես "ապացույց" մեր դեմ, հիմա էլ արտադրում է "եզրակացություններ", որոնք համասեռամոլության լոբբիստները պետք է մեր դեմ օգտագործեն: Մինչդեռ այդ ինքնակոչ խորհրդին երբեւէ չենք լիազորել որեւէ առնչություն ունենալ մեր տեղեկատվական վեճերի հետ: Դե, բայց անպոչ գդալի պես միշտ մեջ են ընկնում` ի սպաս տարբեր ազգավնաս քայքայիչ փոքրամասնությունների: Հա, չմոռանամ ասել, այդ խորհրդի կազմում մեկն էլ կա, որի դեմ ժամանակին Ռուսաստանում քրեական գործ էր հարուցվել` մաքսանենգ ճանապարհով չհայտարարագրված 10 հազար եվրո ներմուծելու համար: Ինչ է արել որ` ընդամենը պուճուրիկ մաքսանենգություն ի շահ "ազատական արժեքների":
Ինչեւէ, չգիտեմ, արդյոք "Առավոտը" լրատվամիջոց կոչվելու իրավունք ունի՞, սակայն, որ անաչառ լուսաբանող չէ, այլ կոնկրետ կողմ է, դա հաստատ: Միգուցե այդտեղի մեր գործընկերները բարի լինեն տեղեկացնել իրենց ընթերցողներին, որ տվյալ պարագայում իրենք զբաղված են համասեռամոլության լոբբիստներին ատամներով պահելով: Այսինքն` իրենք էլ են լոբբիստ: Իսկ ընդհանրապես` ձեւանալ այն, ինչը չես, երբեք էլ լավ վերջնարդյունքի չի բերում, որ ոլորտում  էլ դա լինի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ