Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԵԶԴԻ ԵՐԵԽԱՅԻՆ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՍԻՐԵԼ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ»

Արխիվ 12-16

«ԵԶԴԻ ԵՐԵԽԱՅԻՆ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ՍԻՐԵԼ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ»


«ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրուցակիցը Եզդիների ազգային միության փոխնախագահ, «Էզդիխանա» թերթի գլխավոր խմբագիր ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆՆ է, ով ներկայացնում է եզդիական համայնքի այսօրվա խնդիրները, հայ եզդիական բարեկամական կապն ու իրենց պետականություն ունենալու հավանականությունը:

-         Ո՞րն է Եզդիների ազգային միության գործունեությունը:

-         Եզդիների ազգային միությունը ստեղծվել է 1980-ական թվականներին և աշխարհում առաջին եզդիական կազմակերպությունն է, որ ծագել է ժողովրդական շարժման արդյունքում: Միությունը 1970-ականներից մինչ այսօր նախագահում է Ազիզ Թամոյանը: Եզդիների ազգային միությունը ներկայացնում է Հայաստանում եզդիական համայնքի խնդիրները, մեր կանոնադրության հիման վրա բարձրաձայնում եզդիների խնդիրները, դրանց լուծում տալիս և, ամենակարևորը, ամրապնդում հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապը` ստեղծելով այնպիսի պայմաններ, ըստ որի և´ հայ հասարակությունը տեղյակ լինի եզդիների ազգային ավանդույթներից, տոներից, ծիսակատարություններից, մշակույթից և´ հակառակը` եզդիականը` հայկականից:

-         Ի՞նչ խնդիրներ ունի այսօր եզդիական համայնքը:

-         ՀՀ կառավարության կողմից  մեր համայնքի բազմաթիվ խնդիրներ լուծվել ու լուծվում են, բայց որոշ հարցեր, մտահոգություններ, իհարկե´, կան: Եզդիական 30-ից ավելի գյուղերում դասավանդվում է եզդիերեն լեզու և գրականություն առարկաները 1-11-րդ դսասարանների  դասագրքերով, բայց կա եզդի ուսուցիչների վերապատրաստման խնդիր: Լավ մասնագետներ ունենք, ուղղակի նրանց վերապատրաստել  է պետք,  որպեսզի կարողանան ծրագրային հմտություններին, մեթոդաբանական հարցերին տիրապետել: Եզդի ժողովրդի համար գերխնդիր և ցավալի փաստ է նաև  2014 թվականի օգոստոսի 3-ից սկսած կոտորածը, որն, իսկապես, պետք է որակել իբրև ցեղասպանություն, որովհետև նույն իրադարձությունը ինչ մենք տեսել ենք 1915 թվականի եղեռնից, տեսանք այսօր մեր սեփական աչքի առաջ: Կոտորած գրեթե նույն ահաբեկչի կողմից, որովեհտև այս ահաբեկչական խմբավորման մեծ ֆինանսավորողը Թուրքիան է:

-         Երբևէ կլինի՞ օր, որ կունենաք պետականություն:

-         Եթե 1 տարի առաջ լիներ այս հարցադրումը, երբ դեռ եզդիները պայքարում էին իրենց անկախության համար, միգուցե ասեի, որ կլինի նման օր, բայց այսօր… Այսօր մենք ենթարկվում ենք ցեղասպանության…. Իսկ ինչ վերաբերվում է պետությանը, մենք արդեն ունենք կազմավորված եզդիական ջոկատներ, զորաջոկատներ, որոնք այսօր պաշտպանում են, որոնք գործում են: Գերմանիայում ստեղծվել է նաև եզդիական հեռուստաընկերություն, որն անդրադառնում է բոլոր ծագերում ապրող եզդիներին:

-         Ո՞րն է գաղտնիքը, որ եզդի ազգը կարողանում է այդչափ անխախտ պահել իր դիմագիծը, ավանդույթները:

-         Եզդի ընտանիքը. եզդի երեխան դեռ մանուկ հասակից դաստիարակվում է ազգային ոգով: Եզդի երեխային նախևառաջ սովորեցնում են սիրել մայրենի լեզուն, փոքրիկի հետ առաջին հարցադրումներն ու պատասխանները եզդերեն են լինում և, ամենակարևորը, փորձում են ստեղծել հայերեն-եզդերեն լեզուների ճիշտ սահմանաբաժան, որպեսզի մի նոր լեզու ստեղծվելու վտանգի առաջ չհայտնվենք: Չունենալով պետականություն` մենք նախևառաջ անխախտ պահում ենք կրոնը, քանզի առանց դրա ազգը չի գոյատևի, մանավանդ մեր պարագայում, որ աշխարհի հնագույն կրոնը կրողներից ենք: Երբ եզդին աղոթում է, նախևառաջ 72(այն ժամանակվա ժողովուրդների քանակով) ժողովուրդների համար է խաղաղություն ցանկանում, այս պարագայում բնականաբար մենք ևս խաղաղ կապրենք, չնայած վերջին դեպքերից հետո հումորով ասում ենք, թե այնքան աղոթեցինք այլ ազգերի խաղաղության համար, մեզ խաղաղություն չհասավ…

 

Մոտենալով զրույցի ավարտին`Խդրը չի մոռանում անդրադառնալ ու հիշեցնել հայ եզդիական բարեկամական ամուր հիմքի, արմատների մասին, փաստելով, որ այս երկու ազգերի հարաբերությունների մեջ սեպ խրել չի լինի, որովհետև մենք ունենք պատմություն, և մեր եղբայրությունը երևացել է դեռևս բաշ-ապարանյան ճակատամարտի ժամանակներից, հետո`արցախյան հերոսամարտում, որտեղ զոհված 30-ից ավելի եզդիներից 4-ը թաղված են Եռաբլուրում:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ