Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՅԳԵՇԱՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿԵԼ

Արխիվ 12-16

ԱՅԳԵՇԱՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒՆ ԱԶԱՏ ԵՆ

ԱՐՁԱԿԵԼ

 

«ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում  Այգեշատի գյուղապետ Ռուբեն Հովսեփյանը տեղեկացրեց, որ իր եղբորորդուն`Աբել Հովսեփյանին,  չորս օր առաջ` ժամը 16:00-ին,  ազատ  են արձակել: Գյուղապետի խոսքով` ոչ մի  հիմնավորում չի ներկայացվել իրենց իրավապահ մարմինների կողմից: «Ինչի համար էին երեք օր պահում ոստիկանությունում: Ենթադրենք իմ երեխան չէր, այլ ուրիշի: Մեզ ցավ է պատճառում այդ պահվածքը: Չէ՞որ մենք այս երկրի քաղաքացիներն ենք»,- ասաց  գյուղապետը:

Հիշեցնենք` գյուղապետի եղբորորդուն  33 հոգով բերման են ենթարկել` հունվարին նույն գյուղում կատարված ավազակային հարձակման կատարման կասկածանքով, այն դեպքում, երբ պարզվել է` ավազակային հարձակման մասին հաղորդագրություն տարածողն է կազմակերպել այդ հարձակումը:

Ռուբեն Հովսեփյանի խոսքով` ինքը նեղացած է ոստիկանության աշխատակիցների, այսպես կոչված իր ընկերներից:  «Իրար տեսնում ենք, ասում ենք` բարեւ ախպեր ջան, իսկ հետո այդ ախպերությունը չի պահվում»,-  եզրափակեց  Ռ. Հովսեփյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ