Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՖՐԵԴԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊՈՒՇԿԻՆ ՄԵԴԱԼԻ

Արխիվ 12-16

ՖՐԵԴԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՊՈՒՇԿԻՆ ՄԵԴԱԼԻ


«Իրավունքը» Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը`Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության, մշակութային կապերի ամրապնդման եւ խորացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, Պուշկինի մեդալ է շնորհել Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն ՖՐԵԴԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ:


ՄԵԴԱԼՆ ԱՆԱԿՆԿԱԼ Է ԵՂԵԼ ՖՐԵԴԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԱՄԱՐ

 

«Ես այն մարդկանցից եմ, ով մշտապես փորձում է բարեխղճորեն կատարել սեփական աշխատանքը` ինձ համար շատ հարազատ թատրոնում: Արդեն 16 տարի է, ինչ աշխատում եմ այստեղ ե՛ւ որպես տնօրեն, ե՛ւ մի փոքր ավելի`որպես դերասան»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց թատրոնի տնօրենը` հավելելով, որ մեդալն իր համար անակնկալ է եղել. «Արժանանալ նման գնահատականի Ռուսաստանի դաշնության կողմից` հանձինս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, հաճելի փաստ է: Ինչ խոսք, պարտավորեցնող է: Մեկ անգամ եւս, շնորհակալություն»,- ասաց Ֆ. Դավթյանը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ