Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՐՍԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ. ՛՛ՀՈՒՅՍՈՎ ԵՄ ԱՐԺԱՆԻ ԿԼԻՆԵՄ ՓՐԿԱՐԱՐԻ ԲԱՐՁՐ ԿՈՉՄԱՆԸ՛՛

Արխիվ 12-16

ԱՐՍԵՆ ԱՐՇԱԿՅԱՆ. ՛՛ՀՈՒՅՍՈՎ ԵՄ ԱՐԺԱՆԻ ԿԼԻՆԵՄ

ՓՐԿԱՐԱՐԻ ԲԱՐՁՐ ԿՈՉՄԱՆԸ՛՛

 

՛՛Կյանքի ուղին ընտրելիս մեզանից յուրաքանչյուրը հազար անգամ ծանր ու թեթև է արել, մտովի պատկերացրել արդյոք կարող է նախընտրած մասնագիտության ոլորտում առավելագույն ջանքերը ներդնել, լավագույնը լինել, ծառայել սիրով ու պատվով:
Հպարտությամբ պիտի ասեմ, որ անցած 16 տարիներն ինձ համար երջանիկ էին այն առումով, որ իմ սիրելի աշխատանքում ջանացել եմ անել առավելագույնը` բարձր պահելով ոստիկանության աշխատակցի պատիվն ու արժանապատվությունը: Հավատարիմ մնալով սկզբունքներիս համեստ ներդրում եմ ունեցել համակարգի կայացման հարցում: Շարքային ոստիկանից մինչև ՃՈ սպայական 1-ին գումարտակի հրամանատար, դժվարին և ուսանելի ճանապարհն անցել եմ պատվով` նվիրումով ծառայել Հայաստանի Հանրապետությանը: 
ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարի հրամանով ծառայության եմ անցել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության փրկարար ուժերի վարչությունում: Նույնքան պատասխանատու ծառայություն, որքան և ոստիկանության համակարգում էր: Հուսով եմ կարդարացնեմ բոլոր սպասելիքները: 
Հետաքրքիր զուգադիպությամբ 16 տարի առաջ նույն օրը ընդունվեցի ոստիկանության համակարգ: 
«Փրկարարը կոչում է, ոչ թե մասնագիտություն»: Սա ԱԻՆ համակարգի ծառայողների կարգախոսն է: Համալրելով իմ գործընկերների շարքերը, հուսով եմ արժանի կլինեմ այդ կարգախոսով առաջնորդվելու պատասխանատվությանն ու փրկարարի բարձր կոչմանը՛՛:


Գրում է ՃՈ Երեւանի նախկին պետ Արսեն Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ