Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՁԵԶ ՄԱՐԻՈՆԵՏԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ, ՁԵԶ ՀՐԱՀՐՈՒՄ ԵՆ»… ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ՁԵԶ ՄԱՐԻՈՆԵՏԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ, ՁԵԶ ՀՐԱՀՐՈՒՄ ԵՆ»… ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտխորհրդում արտահերթ նիստ էր հրավիրվել:  Արտահերթ նիստ հրավիրելու պատճառը մեկն էր`  ուսխորհդրի կազմը պետք է հաստատվի գիտխորհրդի կողմից, որը, սակայն, հարուցել էր ուսխորհրդի որոշ  անդամների դժգոհությունը: Գիտխորհրդի անդամներից  մեկն իր ելույթում նորմալ չհամարեց  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի պահվածքը: «Նա միայն  մատ թափ չի տվել»,- զայրացած ասաց դասախոսը, ապա հավելեց. «Սա վիրավորանք է ամբողջ կազմին»:

Ելույթ ունեցողն անդրադարձավ նաեւ  ուսխորհրդի երեսուն անդամների միասնական ներս  մտնելուն ու միասնական ներկա  լինելուն  արտահերթ գիտխորհրդի  նիստին` դա համարելով  կազմակերպված. «Ձեր մեջ մեկը չկա՞, որ ինքնուրույն մտածի, ձեզ մարիոնետի  տեղ են դրել, ձեզ հրահրել են»:

Դասախոսի այս բնութագրումը հարուցեց  ուսանողների զայրույթը:

Մանրամասները`տեսանյութերում:


 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ