Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԵՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՄ». ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

«ԵՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԻ ՀԵՏ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՄ». ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանում այսօր արտահերթ  գիտխորհրդի նիստ էր հրավիրվել, քանի որ  համալսարանի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը հրաժարվել էր ներկա լինել գիտխորհրդի նիստին: Կրքերը բավական  լարված էին համալսարանում: Նիստին ուշացումով  փորձեց ներկա լինել նաեւ ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը, ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կանչել էր նախարարություն, սակայն  ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը հիշեցրեց, որ նա  գրանցված չէ եւ պետք է լքի նիստերի դահլիճը:

Գոռ Վարդանյանից լրագրողները  պարզեցին`ինչու են լարված իր եւ Թոքմաջյանի հարաբերությունները: Վերջինս, սակայն, ասաց, որ անձնական որեւէ խնդիր չունի  ռեկտորի պաշտոնակատարի հետ, պարզապես  իրենք դեմ են, որ ուսխորհուրդը ձեւավորվի  գիտխորհրդի կողմից: Ավելին` Գոռ վարդանյանը տեղեկացրեց, որ  ռեկտորի պաշտոնակատարը ժամանակավորապես կասեցրել է այդ որոշումը:  Ինչ վերաբերում է մաթեմատիկայից «երկու» ստանալուն, Գոռ Վարդանյանը հակառակն է պնդում` ինքը «երկու» չի ստացել, իրեն նշանակել են:

Մանրամասները`տեսանյութերում:


 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ