Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԺԱՌԱՆԳԱԿԱՆՆԵՐԻ» ԵԼՈՒՅԹԸ ՀԱԿ Ի ՈՒ ԲՀԿ-Ի ՍՐՏՈՎ ՉԵՆ ԵՂԵԼ

Արխիվ 12-16

«ԺԱՌԱՆԳԱԿԱՆՆԵՐԻ» ԵԼՈՒՅԹԸ ՀԱԿ Ի ՈՒ ԲՀԿ-Ի ՍՐՏՈՎ ՉԵՆ ԵՂԵԼ

 

Փետրվարի 5-ին ԲՀԿ-ի խորհրդաժողովում «Ժառանգության» խմբակցության ղեկավար ՌուբենՀակոբյանի ու փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանի` 1995-1996 թթ-ի  կեղծված ընտրությունների մասին հայտարարությունները  մամուլում ակտիվ քննարկվում են:  Հիմնական հարցը հետեւյալն է` ինչպես է «Ժառանգությունը» քննադատում  ՀԱԿ-ին` նախկին ՀՀՇ-ին ընտրությունները կեղծելու համար, միաժամանակ «եռյակի» ձեւաչափով  համագործակցում նրա հետ:

Շրջանառվող լուրերի համաձայն` ԲՀԿ-ին եւս դուր չի եկել  Ժառանգականների ելույթը, քանի որ ինչպես ասում են`  պետք էր չմոռանալ`ինչի համար ենք հավաքվել:  «Իրավունքի» հետ զրույցում, օրինակ, ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը  հրաժարվեց  մեկնաբանել

Տեղեկություններ կան, որ «Ժառանգականների» ելույթները  նաեւ ՀԱԿ-ի սրտով չէին, բայց քանի որ ավելի կարեւոր խնդիրներ կան համաժողովրդական շարժման հետ կապված, ՀԱԿ-ականները որոշել են այս անգամ որեւէ կերպ չարձագանքել:  Չնայած, ոչ ոք  չի բացառվում, որ  «եռյակի» առաջնորդների հետ հանդիպման ժամանակ  ՀԱԿ  ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը միգուցե որեւէ  կերպ ակնարկի «Ժառանգության» առաջնորդին` իրենց ետեւից բամբասելու համար:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ