Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Գ. ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ.«ԱՐԴԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐՊԵՍԶԻ ԻՄԱՆԱՆՔ ԻՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՏԵՐՅԱՆԻՆ»

Արխիվ 12-16

Գ. ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ.«ԱՐԴԵՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐՊԵՍԶԻ  ԻՄԱՆԱՆՔ ԻՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՏԵՐՅԱՆԻՆ»


Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ծննդյան 130-ամյակն է: Նրա մուտքը գրական ասպարեզ առաջինը ողջունեց Հովհաննես Թումանյանը եւ Վերնատանը պատվավոր տեղ հատկացրեց նրա համար: Բանաստեղծ, ով ամբողջ կյանքում երազեց Հոգեւոր Հայաստանի մասին:

Մեծ քնարերգուի ծննդյան 130-ամյակը շնորհավորելու եւ նրա պոեզիան եւս մեկ անգամ լսելու համար Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում հավաքվել էին տեյրանագետներ, գրականագետներ, գրողներ եւ Տերյանի պոեզիայի սիրահարներ:

«Իրավունքի» հետ զրույցը տեյրանագետ ՎԱՐԴ ՂԱԶԱՐՅԱՆԸ սկսեց Ե. Չարենցի խոսքերով.«Վահան Տերյանը մեզ պարտադրում է եւ մենք պարտավոր ենք նրան լսել»:  Տերյանը  մեծ անհատականություն է, ում մասին խոսելը ե′ւ հեշտ է ե′ւ դժվար, քանի որ նրա մասին ասելիքը շատ է, բայց դժվարանում ես այն  ձեւակերպել: Նա այն հայ մեծերից է, ով աստվածատուր է: Կար ժամանակ, որ Տերյանին բանաստեղծ չէին համարում, ասելով, որ նա ռուսախոս է եւ նրան չեն հասկանում: Բայց այսօր, փառք Աստծո,  մեր հասարակության մեջ Տերյանը գնալով ավելի է պայծառանում եւ մեծարվում: Նա մեծ գրող է, եւ  մենք մեծարելով մեծերին, մեծարում ենք մեզ»,-նշեց Վ. Ղազարյանը:

Ե. Չարենցի անվան  գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով` Վ. Տերյանը հայ գրականության համար սահմանել է այնպիսի չափանիշ, որը դեռեւս չեն հաղթահարել բանաստեղծները եւ ժամանակակից հայ գրողները.«Մինչեւ այսօր Վահան Տերյանի գրական բարերար ազդեցությունից որեւէ գրող չի կարողացել ազատվել: Մեր երիտասարդները մինչեւ այսօր էլ պոետների մեջ Տերյան են փնտրում եւ չեն գտնում: Սա է պատճառը, որ որոշակի հիասթափություն կա մեր նորագույն պոեզիայից»,-ընդգծեց Կ. Վարդնյանը:

Գրականագետ  ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՍՅԱՆԻ բնորոշմամբ  էլ` Տերյանի արդիականությունը նրա հայկականության, հայ լինելու եւ այդ ամենը խորապես գիտակցելու  մեջ է:

Բանաստեղծի 130-ամյակի առթիվ հրատարակվել է ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆԻ «Վահան Տերյան. Անտիպ եւ անհայտ էջերը» գիրքը, որտեղ ընդգրկված են բանաստեղծի դեռեւս չհրատարակված որոշ հոդվածներ, նամակներ, գրախոսականներ եւ մի քանի բանաստեղծություններ.«Տերյանի ստեղծագործություններն ուսումնասիրվում է արդեն 100 տարի, սակայն նրա ժառանգության մի մասը դեռեւս մնում է չհրատարակված: Ես փորձել եմ համակարգել այն առանցքայինները, որոնք անհրաժեշտ են: Արդեն ժամանակն է, որպեսզի  իմանանք իրական եւ հայրենասեր Տերյանին, մի  մարդու` ով հանուն հայրենիքի իր կյանքը զոհեց:  Նոր հրատարկված գրքում ներկայացվել են անտիպ նամակներ, որոնք շատ կարեւոր են Տերյան մարդուն, քաղաքական գործչին, քաղաքացուն  հասկանալու համար»,-ասաց Գ. Էմին-Տերյանը: Ըստ նրա`շատերը չգիտեն Տերյանի քաղաքական հայացքների եւ փիլիսոփայական գաղափարների մասին.«Սակայն ամենակարեւորն այն է, որ մենք ապրոմ ենք տեյրանական ոգով: Նա հասկանալի եւ սիրելի է մեզ, ոչ միայն այն պատճառով որ նա մեծ է, այլեւ` հայկական մշակութային նոր էջ բացելու համար»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ