Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԹԵԹԵՎԱՑՆԻ ՎԻԶԱՅԻ ՌԵԺԻՄԸ

Արխիվ 12-16

ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԹԵԹԵՎԱՑՆԻ ՎԻԶԱՅԻ ՌԵԺԻՄԸ

 

Բուլղարիան  որոշում կկայացնի թեթևացնել վիզային ռեժիմը Հայաստանի և մի շարք այլ ԱՊՀ-ի երկրների հետ: Հայաստանից բացի խոսքը նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Բելառուսի մասին է:

Համապատասխան որոշում են կայացրել Բուլղարիայի զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովան և ներքին գործերի նախարար Դանիել Միտովը՝ զբոսաշրջության նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում:

Ըստ փոփոխությունների՝ նախատեսվում է կարճաժամկետ երկանգամյա կամ բազմամյա վիզաներ տրամադրել «կազմակերպված տուրիզմ» այցի նպատակով: Դրանք այն քաղաքացիներին, ովքեր նախկինում արդեն ստացել են բուլղարական վիզա, կտրվեն մինչև մեկ տարի ժամկետով:

Ըստ «Բոլգարսկայա պրավդա»-ի՝ այսկերպ Բուլղարիան մտադիր է ավելի մեծ թվով զբոսաշրջիկների գրավել ԱՊՀ-ի երկրներից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ