Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԵԳ» ԵԲՀ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ

Արխիվ 12-16

«ԵԳ» ԵԲՀ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐ



«Երիտասարդ Գետաշեն » երիտասարդական բարեգործական հիմնադրամը մարտի 20-ից 25-ը կազմակերպում է մինի ֆուտբոլի մրցաշար: Մրցաշարն անցկացվելու է Հայաստանում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և հասարակական գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունների միջև: Մրցույթը անցկացվելու է խմբային կամ օլիմպիական համակարգով՝ կախված թիմերի քանակից (եթե թիմերի քանակը չի գերազանգում 7 ապա մրցաշարը կազմակերպվում է օլիմպիական սկզբունքով, իսկ եթե թիմերի քանակը 8-ից ավել է ապա խմբային համակարգով): Վիճակահանությունը անցկացնում է մրցաշարի կազմկոմիտեն: Առաջնության նպատակն է առողջ հոգի առողջ մարմին գաղափարախոսությամբ, որի հիմնական նպատակն է կազմակերպությունների միջև ստեղծել առողջ մրցակցային դաշտ սպորտի ասպարեզում: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գրանցված բոլոր կազմակերպությունները: Հաղթող կազմակերպությունները կպարգևատրվեն մեդալներով և առաջին հորիզոնականը զբաղեցրած կազմակերպությունը գավաթով: Մանրամասներին ծանոթանալու և դիմումը լրացնելու համար գրել՝ [email protected] հասցեին: Դիմումի ներկայցման վերջնաժամկետն է մինչև մարտի 15-ը ներառյալ:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ