Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՈՒՂԻՂ ԿԱՊ» ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Արխիվ 12-16

«ՈՒՂԻՂ ԿԱՊ» ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

 

Երկուշաբթի օրը` փետրվարի 9-ին, ժամը` 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, «Իրավունք» թերթի «Ուղիղ կապ» խորագրի հյուրն է լինելու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԸ:  Նշված ժամանակահատվածում կարող եք զանգահարել (հեռ.` 010. 53-90-14) եւ ձեր հարցերն ուղղել պարոն փոխնախարարին: Ինչպես նաեւ ձեր հարցերը կարող եք ուղղել հենց հիմա` անցնելով հետեւյալ հղումով`

https://www.facebook.com/events/845074872226925/?ref=22&pnref=story

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը համակարգում է նախարարության աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետեւյալ բնագավառներում՝

ա) քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման եւ մեթոդական ղեկավարման, նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում պատիժների կատարման եւ քրեակատարողական ծառայության գործունեության ապահովման եւ համակարգման,

բ) դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի քաղաքականության մշակման եջ մեթոդական ղեկավարման, նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեության ապահովման եւ համակարգման,

գ) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ոլորտի քաղաքականության մշակման, նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործունեության ապահովման եւ  համակարգման,

դ) սնանկության գործերով կառավարիչների որակավորման կազմակերպման եւ իրականացման,

ե) կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի քաղաքականության եւ ռազմավարական ծրագրերի մշակման եւ իրականացման,

զ) նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների իրականացման,

է) զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման եւ իրականացման,

ը) oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրման եւ դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման,

թ) նախարարության համակարգի եւ աշխատակազմի ֆինանսական հոսքերի ծրագրավորման եւ հաշվապահական հաշվառման, նյութատեխնիկական եւ նորագույն տեխնոլոգիաներով ապահովման, կադրային քաղաքականության հետ կապված աշխատանքների համակարգման,

ժ) Նախարարության համակարգի եւ աշխատակազմի փաստաթղթա-շրջանառության կազմակերպման և իրականացման,

ժա) Նախարարության համակարգի եւ աշխատակազմի տնտեսական, սոցիալական, կադրային եւ համանման ոլորտներում աշխատանքների ապահովման։

8) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ս․Քրմոյանը իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է՝ Նախարարության աշխատակազմի Քրեակատարողական ծառայության, Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, համակարգի իրավական ապահովման վարչության, ֆինանսական, հաշվապահական հաշվառման, անձնակազմի կառավարման բաժինների, ինչպես նաեւ «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի եւ «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության միջոցով։

9) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ս․Քրմոյանը իրեն հանձնարարված բնագավառներում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 8-րդ կետի ը), ը.1), ը.2), ժդ), ժը), իա.1) ենթակետերով, 12-րդ կետի ը), ժա), ժբ), ժգ), ժդ), ժզ) ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկումները։

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ