Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «ԳԱՂԱՓԱՐԻ ՈՒԺԸ» (Ֆիլմի պրեմիերա Iravunk.com-ում)

Արխիվ 12-16

ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «ԳԱՂԱՓԱՐԻ ՈՒԺԸ» (Ֆիլմի պրեմիերա Iravunk.com-ում)

 

Համացանցում է հայտնվել դեռեւս 2014 թվականին նկարահանված «ԳԱՂԱՓԱՐԻ ՈՒԺԸ» փաստագրական ֆիլմը, որը բարձրաձայնում է ազգային արժեքների քարոզչության, Հայաստանում ապրելու, արարելու եւ ի նպաստ պետականության գործելու կարեւորությունը:
«Գաղափարի ուժը»  ֆիլմում ներկայացված են Արցախի հերոս, գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ, գենարալ-մայոր ՖԵԼԻՔՍ ԳԶՈՂՅԱՆԻ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ, հասարակական, մշակութային գործիչների, մտավորականների, երիտասարդների դիտարկումները ազգային գաղափարների շուրջ:

Ֆիլմի առանցքը՝ անհատի` Գեւորգյան մարտարվեստի դպրոցի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ օրինակով, գործով, ազգային մտածողության, հայրենասիրական դաստիարակության խրախուսումն է: Նշենք, որ Գ. Գեւորգյանը լինելով 14-ամյա պատանի` մասնակցել է Արցախյան ազատամարտին, իրականացրել է հետախուզական բազմաթիվ գործողություններ: Մասնավորապես՝ 1991թ. մասնակցել է Կոռնիձորի համար մղվող մարտական գործողություններին, 1992թ.` Շուշիի համար մղվող մարտերին, 1993թ.` Լաչինի, Ֆիզուլիի, 1993-1994թթ.` ԼՂՀ Մարտակերտ քաղաքի եւ մի շարք գյուղերի, 1993 թ.-ին` Հորադիզի, Աղդամի համար մղվող ազատագրական եւ ինքնապաշտպանական մարտերին։ Եղել է բանիմաց եւ փորձառու զինվոր ու առ այսօր վայելում է զինակից ընկերների հարգանքը:

 


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ