Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՓՈՂ ՏԱԼ, "ԲԱՅՑ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ"

Արխիվ 12-16

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՓՈՂ ՏԱԼ, "ԲԱՅՑ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ"


Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու համար կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով: Ըստ այդմ` նա ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով: Ինչպես նաեւ, չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները կատարելուցª օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով: Սակայն վերջինս իրեն առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ չի ընդունում: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հակոբ Հակոբյանի փաստաբան  փաստաբան Կարեն Սարդարյանը:
-Հակոբ Հակոբյանի համար անակնկալ էր կալանավորումը, քանի որ մինչ այդ, նա ուշացումով ծանուցագիր էր ստացել, որ գնա քննիչի մոտ: Ինքը ամսի երեսունին գնացել, մի քանի անգամ զանգահարել է քննիչին, բայց վերջինս չի պատասխանել: Տեսնելով, որ քննիչը չի պատասխանում զանգերինª գնացել է տուն, որտեղից ժամեր անց նրան նախ` բերման են ենթարկել, ապաª ձերբակալել: Այդ կերպ արհեստական հիմքեր ստեղծելով, թե իբր Հակոբյանը խուսափում է քննությունից:
Նրան մեղադրանք է առաջադրվել յոթ դրվագով, որից պատրաստ է հինգ դրվագով փոխհատուցում տրամադրել` մոտ ութսուն միլիոն, եթե դրանք ապացուցվեն դատարանում, չնայած վստահ է, որ ինքը որեւէ առնչություն չունի դրա հետ: Այստեղ ուշագրավ է այն, որ այդ կազմակերպությունները դեռեւս 2014 թ. հոկտեմբերին դիմել էին դատարան: Պաշտպանյալս  ասում է` թող դատարանը պարզի` արդյոք ես խուսափե՞լ եմ հարկերից, թե` ոչ: Եթե այդ ակտերը իրավաչափ լինեն, ապա կփոխհատուցի, սակայն վստահ է, որ հարկային պարտավորություններ չունի: Իմ պաշտպանյալը դատարանում հայտարարեց, որ եթե պետությանը փող է պետք, ինքը պատրաստ է տալ, բայց ինքը մեղավոր չէ: Հակոբ Հակոբյանը մասնավորապես ասաց. "Ես գույք ունեմ, որն ավելի թանկ է, քան այս մեղադրանքի ծավալը: Գույքս վերցրեք կալանքի տակ, եթե պարզվի, որ ես մեղավոր եմ, ապա թող գույքս առգրավեն": Բայց դատարանը դա էլ հաշվի չառավ ու կալանքի որոշում կայացրեց:
- Քիչ չեն խոսակցությունները, ըստ որոնց` այս ամենի տակ կա քաղաքական ենթատեքստ: Ձեր պաշտպանյալը նման բան տեսնո՞ւմ է:
- Առայժմ ինքըª ո՛չ դատարանում, ո՛չ էլ քննչական գործողությունների ժամանակ նման հայտարարություն չի արել:
Ամեն դեպքում, ես կարող եմ վստահորեն ասել, որ պաշտպանյալիս կալանավորումն ամբողջությամբ անհիմն է: Որովհետեւ էդ մարդը երբեւիցե չի խուսափել իրավապահ մարմիններից, երբեւէ չի լքել Հայաստանը, ունի մեծ սեփականություններ հայրենիքում եւ չի պատրաստվում հրաժարվել դրանցից:
- Ենթադրենք մեղադրանքները հաստատվեցին: Դա քանի՞ տարվա ազատազրկում է ենթադրում:
- Այստեղ հարցը զուտ գումարային է, իսկ իմ պաշտպանյալը վճարունակ է: Օրենքն էլ ասում էª եթե էդ հոդվածներով մարդ  իր պատճառած վնասը հատուցում է, ինքը ազատվում է քրեական պատասխանատվությունից: Այսինքնª բավական է, որ Հակոբ Հակոբյանը այդ գումարը վճարի, ինքն այլեւս չի ենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ օրենքը թույլ չի տալիս:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ