Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԵՏՄ-ՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՆԱՀԵՇՏ ՈՒ ԱՐԱԳ ԳՐԱՆՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ"

Արխիվ 12-16

"ԵՏՄ-ՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՆԱՀԵՇՏ ՈՒ ԱՐԱԳ
ԳՐԱՆՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ"


Այն, որ Հայաստանը հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է, գաղտնիք չէ: Բայց այ, թե ինչ նոր արտոնություններ եւ պարտավորվածություններ են ստանձնել ՀՀ գործարարները` ԵՏՄ անդամ երկրներից ապրանքներ ներկրելու կամ արտահանելու առումով, կամ ինչ պետք է անեն, ասենք, եթե որեւէ հայ գործարար որոշի, որ ԵՏՄ որեւէ երկրում ընկերություն հիմնադրի, դեռ ոչ բոլորին է պարզ ու հասկանալի: Ուստի, վերոնշյալ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ:
-Պարոն Ճշմարիտյան, եթե ինչ-որ գործարար ցանկանա ԵՏՄ անդամ երկրներից մեկում նոր բիզնես սկսի, որտե՞ղ պետք է դիմի եւ ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել:
- ԵՏՄ-ին անդամակցելով` ԵՏՄ անդամ երկրներում ընկերություններ հիմնադրելու առումով որեւէ փոփոխություն չի եղել: Ընկերություն հիմնադրելու համար գործարարը պետք է գնա տվյալ երկիր եւ  ընկերություն հիմնադրի` տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան` դա լինի Ղազախստանում, Բելառուսում կամ Հայաստանում: Ի դեպ, ընկերություններ ամենահեշտ ու արագ գրանցվում են Հայաստանում: Կապիտալի, աշխատուժի տեղաշարժի առումով պարզեցումներ ԵՏՄ-ն տվել է, բայց կոնկրետ գրանցումը` ընկերության հիմնադրումը, տվյալ երկրի ազգային օրենսդրությամբ է կարգավորվում:
- Ռուսական ռուբլու արժեզրկման հետ կապված` որոշակի խնդիրներ են առաջացել արտահանման շուկայում, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ:
- Այդ խնդիրներն արդեն բավական ժամանակ է, ինչ կան. այն օրվանից, երբ ռուսական ռուբլին սկսել է անկում ապրել: Դոլարով կնքված պայմանագրերը ռուսական կողմին ձեռնտու չեն, իսկ ռուբլով կնքված պայմանագրեր` ձեռնտու չեն մեր երկրին: Հետեւաբար, այս պահին որոշակի սպասողական վիճակ է առաջացել` իհարկե որոշ մասով, քանի որ ամբողջությամբ չի դադարել այդ գործընթացը: Այսինքն, այո, պակասել են ՌԴ արտահանման ծավալները, բայց չեն դադարել: Օրինակª կոնյակի արտահանումը ամբողջությամբ չի դադարել, պարզապես պակասել է: Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ճշգրտումներ կգնան, ու այդ խնդիրը կկայունանա, որովհետեւ դրա ազդակներն արդեն իսկ, կարծես թե, երեւում են ՌԴ-ի տնտեսությունում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ