"ՍԱ ԾՆՆԴՅԱՆ ԱՄՅԱԿ ՉԷ, ԱՅԼ ՄԵՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԱՎՆ Է"
Արխիվ 12-16
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` "Հիմնադիր խորհրդարան" կոչվող քաղաքացիական նախաձեռնությունը սկսել է "100-ամյակն առանց ռեժիմի" ակցիաների շարք, որոնցից մեկն էլ Բերձորում ավարտվեց ոստիկանների եւ նախաձեռնության անդամների միջեւ բախումներով: Այնուամենայնիվ, թե որքանո՞վ է ընդունելի այս կամ այն քաղաքական հարցեր լուծել` իրենց նախաձեռնությունները կապելով Ցեղասպանության տարելիցի հետ, "Իրավունքը" փորձեց պարզել ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ:
Սակայն տիկին նախարարը "100 ամյակն առանց ռեժիմի" արտահայտությունը լսելով` միանգամից բորբոքվեց. "Արդեն իսկ չեմ ցանկանում դրան որեւէ կերպ արձագանքել: Ի՞նչ է նշանակում ամյակ: Սա ծննդյան ամյակ չէ, այլ մեր ողբերգությունն ու ցավն է":ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
