Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀՀ-ՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ԻՐԵՆՑ ՀԵՏ ԽՈՍԵԼ "ԱԳՐԵՍՈՐԻ" ԼԵԶՎՈՎ

Արխիվ 12-16

ՀՀ-ՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ԻՐԵՆՑ ՀԵՏ ԽՈՍԵԼ
"ԱԳՐԵՍՈՐԻ" ԼԵԶՎՈՎ


Մեր տեղեկություններով` ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան անունից շատ տարօրինակ էլեկտրոնային նամակներ են տարածվում, որոնք ավելի շատ նման են պրովոկացիայի, քանի որ այդ նամակները հեռու են դիվանագիտական էթիկայից նույնքան, որքան խոզի սալը` դիետայից: Ճշտելու համար, թե արդյոք դեսպանատունը կապ ունի վերոնշյալ նամակների հետ, զանգահարեցինք ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատուն եւ, բնականաբար, զրույցը սկսեցին ՀՀ պետական լեզվով: Հեռախոսի մյուս կողմից մեզ հրամայեցին. "գովորիտե պո-ռուսկի": Երբ մենք նշեցինք, որ չենք տիրապետում այդ օտար լեզվին, մեր վրա Ուկրաինայի դեսպանատան աշխատող տիկինը սկսեց բղավել. "Ռուսկի՜":
Տարօրինակ իրավիճակ է, ստացվում է, որ Ուկրաինան, որը Ռուսաստանին հայտարարում է ագրեսոր, իրենց դեսպանատների այցելուներին պարտադրում է իրենց հետ շփվել "ագրեսորի" լեզվով: Դե, իսկ տարրական կուլտուրայի մասին կարելի է չխոսել, էլ ուր մնաց վերոնշյալ դեսպանատան` մեր երկրի պետական լեզվի նկատմամբ հարգանքի մասին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ