Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՏԵՐ ՇՄԱՎՈՆ «ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՄԵՐ ԱԶԳՆ ԱՅՆՔԱՆ ԱՆԳՐԱԳԵՏ Է, ՈՐ ՄՈՌԱՑԵԼ Է ԻՐ ԱՆՑՅԱԼԸ»

Արխիվ 12-16

ՏԵՐ ՇՄԱՎՈՆ «ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ՄԵՐ ԱԶԳՆ ԱՅՆՔԱՆ ԱՆԳՐԱԳԵՏ Է, ՈՐ ՄՈՌԱՑԵԼ Է ԻՐ ԱՆՑՅԱԼԸ»


Երկու օր է  ինչ հայ հասարակությունը քննարկում է, որ Հայ Առաքելական եկեղեցին առաջիկա Տյառընդառաջի տոնը փետրվարի 13-ի փոխարեն տոնելու է փետրվարի 14-ին: Իսկ այն մարդիկ ովքեր անհամբեր սպասում են Սուրբ Վալենտինի տոնին` կարծիքներ են հայտնել, որ այդ օրը հատուկ է ընտրվել, որպեսզի չեղյալ հայտարարվեն վելանտինյան միջոցառումները: «Իրավունքի» հետ զրույցում տեր ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆԸ նախ զարմացավ այսպիսի կարծիքների եւ այն մարդկանց վրա, ովքեր ունակ են մտածելու, որ եկեղեցին կարող է փոխել իր ավանդական տոներԻ օրերը, ապա ասաց .«Չեմ կարծում, որ մեր ազգն այնքան անգրագետ է, որ մոռացել է իր անցյալը: Պարզապես  ջուր պղտորող մի քանի հոգի  կան, ովքեր  ցանկանում են ամեն կերպ սեւացնեն մեր տոները: Երբեւիցէ Հայ Առաքելական եկեղեցին իր տոները չի փոխել հանուն ինչ որ բան անելու: Մենք որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու խնդիր չունենք»:

Տեր Շմավոն քահանա Ղեվոնդյանը մեկ անգամ եւս բոլորին հիշեցրեց, որ ինչպես եկեղեցական բոլոր տոները, այնպես էլ Տյառընդառաջի տոնը  սկսվելու է  նախորդ օրվա երեկոյից`այսինքն փետրվարի 13-ին ժամը 17: 00-ից.«Շատ բնական է, որ եկեղեցական  յուրաքանչյուր մեծ տոնից առաջ, եկեղեցին կատարում է իր նախատոնակը, որի ընթացքում հնչում  են այդ օրվա շարականները: Բուն տոնական օրը նախատոնակի հաջորդ օրն է, երբ եկեղեցիներում մատուցվում է պատարագ: Այսպիսով`փետրվարի  14-ին  Առաքելական եկեղեցիներում  կմատուցվի Սուրբ եւ անմահ պատարագ, որի ավարտին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ կօրհնվեն բոլոր նորապսակ զույգերը, ովքեր պսակադրվել են անցնող տարում: Ժողովրդական ավանդույթի համաձայն այդ օրը  եկեղեցիների բակերում վառվում է խարույկ, մարդիկ հավաքվում են խարույկի շուրջ եւ երգում շարականներ»,-ավելացրեց  քահանան:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ