Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՐԿՄՏՈՒՄ Է`ՄԱՍՆԱԿՑԵ՞Լ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ , ԹԵ՞ ՈՉ

Արխիվ 12-16

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԵՐԿՄՏՈՒՄ Է`ՄԱՍՆԱԿՑԵ՞Լ ԱՊՐԻԼԻ 24-Ի

ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ, ԹԵ՞ ՈՉ


Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումներին փաստեց, որ Մեծ Բրիտանիան պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին պետք է տրվի խաղաղ լուծում.«Այս հարցում Մինսկի խումբը պարզապես միջնորդ է, անհրաժեշտ է որպեսզի երկու երկրների ղեկավարները նստեն բանակցային սեղանի շուրջ եւ հակամարտության համար գտնել լուծումներ: Մինսկի խումբը փորձում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին բերել բանակցային սեղանի շուրջ եւ օգնել նրանց  գալ համաձայնության»,-նշեց Ք. Լիչը:

Բրիտանիայի դեսպանը նաեւ տեղեկացրեց, որ նախորդ տարի Բրիտանիայի վարչապետը ՀՀ նախագահի կողմից ստացել է հրավեր`ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը. «Վարչապետն անձամբ է պատասխանել հրավերին եւ նշել, որ չի կարող այցելել Հայաստան: Բեծ Բրիտանիայից Ցեղասպանությանն նվիրված միջոցառմանը ներկա կգտնվի  անգլիական եկեղեցու ներկայացուցիչը, սակայն պարզ չէ, թե կոնկրետ ով եւ ինչ մակարդակով կլինի: Այս մասին կհայտնենք ավելի ուշ»,-ընդգծեց Բրիտանիայի դեսպանը:

«Իրավունքի» այն հարցին, թե ապրիլի 24-ին դեսպանը պատրաստվում է այցելել Ծիծեռնակաբերդ` Քեթրին Լիչը պատասխանեց. «Եթե ինձ հրավիրեն, կարծում եմ կհրավիրեն, իհարկե ներկա կգտնվեմ»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ