Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

33 ՀՈԳՈՎ ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱՅԳԵՇԱՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒՆ

Արխիվ 12-16

33 ՀՈԳՈՎ ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱՅԳԵՇԱՏԻ

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒՆ

 

Քիչ առաջ Այգեշատ գյուղապետ Ռուբեն Հովսեփյանը  «Իրավունքին» տեղեկացրեց, որ  իր եղբորորդուն` Աբել Հովսեփյանին, իրավապահները, իր խոսքով` սրիկայավարի տարել են: «Արդեն երեք օր է, որ գտնվում է ոստիկանության Էջմիածնի բաժնում: Ամբողջ ընտանիքը սթրեսի մեջ է: 33 հոգով  առավոտյան` ժամը ութին, դիմակավորված մտել են տուն: էդ երբ են կանչել իմ եղբոր որդուն, որ չի եկել»,- զայրացած ասաց գյուղապետը:

Նրա խոսքով` իր եղբորորուն  կապում են հունվարին նույն գյուղում կատարված ավազակային հարձակման հետ, այն դեպքում, երբ պարզվել է, որ ավազակային հարձակման մասին հաղորդագրություն տարածողն է կազմակերպել այդ հարձակումը: «Հո մենք  կրակը չենք ընկել: Աղջիկը խոստովանել է, որ ինքն է կազմակերպել այդ ամենը»,-  բարկացած ասաց գյուղապետը:

Ի դեպ, Ռուբեն Հովսեփյանը պատրաստվում  է դիմել ՀՀ նախագահին, հհ գլխավոր դատախազին. «Հերիք եղավ արդեն, ոստիկանությունն այս պետության մեջ դարձել է եսիմ ինչ»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ