Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ. «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՇՈՒՏՈՎ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՒՆԵՆԱ»

Արխիվ 12-16

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ. «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ԿՈՄԻՏԵՆ ՇՈՒՏՈՎ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՒՆԵՆԱ»

 

Ինչպես հայտնի է, 2014 թ-ի նոյեմբերին վարչապետի որոշմամբ ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնից ազատվեց Վահե Հակոբյանը, ով նախկինում զբաղեցնում էր Սյունիքի նախկին մարզպետի պաշտոնը: Արդեն երեք ամիս է, որ ջրային տնտեսության պետական կոմիտեն ղեկավար չունի: Պարտականությունները ստանձնել է ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը:

Քանի որ ջրային տնտեսության պետական կոմիտեն նախորդ տարի կառավարության որոշմամբ միավորվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանից  «Իրավունքը» հետաքրքրվեց` ըստ նրա` ինչն է պատճառը, որ  կոմիտեն մինչ այժմ ղեկավար չունի: «Չունի, կունենա»,-  հակիրճ  պատասխանեց  գյուղնախարարը:

- Իսկ ե՞րբ կունենա:

- Կունենա շուտով:

Այլ հարցերի գյուղնախարարը չպատասխանեց:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ