Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Գ. Սահակյան. ՀՀԿ-ն քաղաքական արձագանք կտա Գ. Ծառուկյանի ելույթին

Արխիվ 12-16

Գ. Սահակյան. ՀՀԿ-ն քաղաքական արձագանք կտա Գ. Ծառուկյանի ելույթին


''Առաջին տպավորությունս այն է, որ, ինչպես հանրությանն է ներկայանում՝ «գործի մարդ» ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասությունները աղաղակող էին: Տպավորություն ստացա, որ մի քանի հոգի են աշխատել ու մեխանիկորեն կպցրել իրար:- ասել է ԱԺ նախագահը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմակերպած ոչ իշխանական քաղաքական, հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին Tert.am–ի հետ զրույցում ,- Օրինակ՝ նրանցից մեկը պնդում է, որ կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնամասշտաբ պատերազմով, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել: Մինչդեռ նույն ելույթում մի քանի տող վերև մյուս հեղինակը պնդում է, որ այսօր, նման իրավիճակում կարելի է ու պետք է գնալ խոշոր հանրահավաքների, հզոր հանրահավաքների և այլն: Նման խայտառակ հակասությունները զվարճալի կլինեին, եթե այսքան անտրամաբանական չլինեին՛՛:


Գ. Սահակյանը նշեց, որ մտահոգված է ելույթով. " Ամեն դեպքում այն, ինչ մնում է այդ ելույթը ավելորդ բառակույտից մաքրելուց հետո, բավականին մտահոգիչ է, առնվազն այն առումով, որ տպավորություն կա, որ չի էլ ընկալվում այդ մտահոգիչը, անգամ եթե նյութը բառացիորեն հեղեղված է գրագետ, կրթված, խորը և նոր արժեքներով մարդկանց կարևորելու մասին դրույթներով:՛՛


Գ. Սահակյանն համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ի գործադիր մարմինն իր գալիք  նիստերից մեկում կքննարկի Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված այդ մի քանի դրույթները և քաղաքական արձագանք կտա դրանց:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ