Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «1995-1996 ԹԹ-Ի ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱԿ-Ի ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԵՄ ԽՈՍԵԼ»

Արխիվ 12-16

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ. «1995-1996 ԹԹ-Ի ԿԵՂԾՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱԿ-Ի ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԵՄ ԽՈՍԵԼ»

 

Եվ այսպես` երեկ «Մուլտի Գրանդ» շքեղ հյուրանոցում տեղի ունեցավ  ԲՀԿ առաջնորդի  նախաձեռնությամբ  կազմակերպված ԲՀԿ խորհրդաժողովը, որի նպատակն էր քննարկել համաժողովրդական շարժման առաջիկա անելիքներն  ու կազմել ճանապարհային այն  քարտեզը, որով առաջնորդվելու է շարժումը:

Խորհրդաժողովի ընթացքում ներկաների աչքից չվրիպեց այն, որ «Ժառանգության» փոխնախագահն ու խմբակցության ղեկավարը  հիշեցին 1995-1996 թթ-ի կեղծված  ընտրությունները, որոնց պատասխանատուն ՀՀՇ- էր ու նրա առաջնորդը` Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Խորհրդաժողովին եռյակի ուժերից մասնակցում էր միայն «Ժառանգությունը» ու ՍԴՀԿ ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանը: ՀԱԿ-ը դեռ դեկտեմբերին հայտարարել էր, որ չի մասնակցելու խորհրդաժողովին, քանի որ գոյություն ունի «եռյակի» առաջնորդների  ձեւաչափը:

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` արդյոք ճիշտ է  խորհրդաժողովից բացակայող ուժի ետեւից խոսել: «Ես այս մասին միշտ խորհրդարանում եմ խոսել, որտեղ  ՀԱԿ-ը ներկա է եղել: Բացակայության խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ` համոզիչ լինելու համար  ճշմարտությունը պետք է  ամբողջությամբ  ներկայացվի»,- պատասխանեց պրն Հակոբյանը:

«Ժառանգության» խմբակցության ղեկավարի խոսքով, եթե խոսում ենք կեղծված ընտրությունների մասին, ապա պետք է երեւույթի մասին ամբողջական խոսել. «Ես եղել եմ ականատեսն ու վկան: Իշխանազավթումը ձեւավորվեց հենց 1996-1996 թթ-ից, եւ տարիների ընթացքում այն կատարելագործվեց»:

Եթե խորհրդաժողովին ներկա լիներ ՀԱԿ առաջնորդը, արդյոք Ռուբեն Հակոբյանը դարձյալ կխոսեր 1996 թ-ին կեղծված նախագահական ընտրությունների մասին: «Կապ չուներ` ներկա կլինեին, թե ոչ: Ես  խորհրդարանում  ՀԱԿ խմբակցության ներկայությամբ  էլ, եթե անհրաժեշտ է լինում, խոսում եմ, այնպես, որ դա պարզ շահարկում է (նկատի ունի ՀԱԿ-ի բացակայությամբ նրա ետեւից խոսելը-խմբ.)»,-եզրափակեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ