Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵՐԲ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԴԺԳՈՀԻ,ԿՔՆՆԱՐԿԵՆՔ»

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵՐԲ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

ԿԴԺԳՈՀԻ, ԿՔՆՆԱՐԿԵՆՔ»

 

ԲՀԿ խորհրդաժողովի ընթացքում այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսեցին 1995-1996 թթ-ի ՀՀ-ում կեղծված ընտրությունների մասին, որոնց պատասխանատուն ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որը իր քաղաքական ուժի հետ չի մասնակցում այսօր ԲՀԿ խորհրդաժողովին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` արդյոք ճիշտ է բացակա ուժի ետեւից քննադատական խոսք հնչեցնելը: Պրն Մարգարյանն ասաց, որ մեր հարցը կապ չունի խորհրդաժողովի ու դրա բուն նպատակների հետ: «Իսկ ընդունելի՞ եք  համարում, որ բացակա ուժի ետեւից խոսում են»,- պնդեցինք հարցը: Ի պատասխան` ԲՀԿ պատգամավորն ասաց, որ չի ցանկանում այդ հարցին պատասխանել: «Անկեղծ ասած` չեմ ուզում դա մեկնաբանել»,- ասաց պատգամավորը:

Իսկ մտավախություն չունի՞ պատգամավորը, որ «Ժառանգության» պահվածքը միգուցե հարուցի ՀԱԿ առաջնորդի դժգոհությունը: «Երբ կդժգոհի, կքննարկենք»,- հակիրճ պատասխանեց Մարգարյանը:

ԲՀԿ մեկ այլ պատգամավոր եւս խուսանավեց  հարցից` ասելով, որ Ռուբեն Հակոբյանի ու Արմեն Մարտիրոսյանի ելույթները չի լսել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ