Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ի՞ՆՉ Է ԽՈՍՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱԿ-Ի ՀԵՏԵՎԻՑ ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ Է ԽՈՍՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱԿ-Ի ՀԵՏԵՎԻՑ

ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ


«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր ԲՀԿ խորհրդաժողովում մի փոքր  ուղղեց «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությանը, թե ընտրությունները կեղծվել են ոչ թե 1996 թ-ին, այլ 1995 թ-ին: «Ես այն ժամանակ զինվոր էի եւ  վերադասից հրաման ստացա քվեարկելու համապատասխան ձեւով: Բայց ես, իհարկե,  դա չարեցի»,- հիշում է  կուսակցության փոխնախագահը:

Նա իր ելույթում եւս խոսեց իշխանափոխության ու ժողովրդի քվեով իշխանություն ձեւավորելու մասին:

ԲՀԿ խորհրդաժողովի երկրորդ նիստը վարող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Մարտիրոսյանին թե՛ ելույթի, թե՛ շտկման համար:

Հիշեցնենք նաեւ, որ վերոնշյալ խորհրդաժողովին ՀԱԿ-ը չի մասնակցում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ