Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԵԼ ՁԵՐ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ

ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԵԼ ՁԵՐ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ»

 

ԲՀԿ խորհրդաժողովը րոպեներ առաջ մեկնարկեց: Բացման խոսքով նախ հանդես եկավ ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը, ով հույս հայտնեց, որ կլինի շահագրգիռ քննարկում: Նրա խոսքից հետո  խոսքով հանդես եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով` շտաբային աշխատանքներն անհրաժեշտ էին, դրանց շնորհիվ հնարավոր եղավ  իմանալ հասարակության տրամադրությունները:

ԲՀԿ առաջնորդն անդրադարձավ նաեւ երկրում առկա խնդիրներին, ապա ասաց, որ մեր ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին: Մեկ անզգույշ  բառ կարող է մարդկանց հանել փողոց, եւ դա կլինի անկառավարելի:

ԲՀԿ առաջնորդն ասաց, որ առաջիկայում թե՛ Երեւանում, թե՛ մարզերում հանրահավաքներ տեղի կունենան:  «Մենք առաջ ենք շարժվում  մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվության նոր  զգացումով»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նա անդրադարձավ նաեւ «քառյակի» կողմից կառավարությանը ներկայացրած 12 կետերի մասին: «Մեզ հաճալխ ասում  են` ինչու 12  կետ,  այլ խնդիրներ չկան: Ես ասում եմ` մեր երկրում 112 խնդիր կա, բայց մենք առաջ քաշեցինք ամենակարեւոր 12 խնդիր»,- ասաց ԲՀԿ ղեկավարը:

ԲՀԿ ղեկավարի խոսքով` մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն` նոր մարդկանցից կազմված, որոնք կլինեն կրթված:

«Պաշտոնապես հրավիրում եմ աշխարհի տարբեր  ծայրերում ապրող բարձրակարգ հայ մասնագետների` թիմ կազմելու համար: Եկեք եւ ձեր ունակությունները դրեք ի նպաստ հայրենիքի: Պատրաստ եմ իմ անձնական միջոցներից ապահովել ձեր բարեկեցությունը»,- հայտարարեց պրն Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդը նաեւ տեղեկացրեց, որ եթե իշխանությունները մերժեն իրենց պահանջները, ապա ժողովրդին կմնա մեկ բան`պարտադրել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ