Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՈՒ ԿՅԱՆՔԸ ՍԿՍՎԵՑ…»

Արխիվ 12-16

«ՈՒ ԿՅԱՆՔԸ ՍԿՍՎԵՑ…»

 

Ժամանակակից արվեստի թանգարանում փետրվարի 18-ին, ժամը 18:00 տեղի կունենա ՀՀ վաստակավոր նկարիչ, Քյոլն(KUK), Գերմանիա(ВВК) քաղաքների նկարիչների միության, ինչպես նաևUNESCO-ի անդամ, Մոսկովյան պուրակի ձևավորող և հեղինակ, Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման նախագահ, «Դաշտադեմի ամրոց» ֆիլմի պրոդուսեր և նկարիչ ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՈՒ ԿՅԱՆՔԸ ՍԿՍՎԵՑ…» անհատական ցուցահանդեսը:

Աննա Հարությունյանը ծնվել է 1976 թ. Երևանում։  Սովորել է Գեղագիտական դաստիարակության կենտրոնում,  Հ. Կոջոյանի անվան նկարչական դպրոցում, Փ. Թերլեմիզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, Գերմանիայի Դյուռեն քաղաքի Նորդ-Ռայն վեստֆալի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի բաժինում, եղել Դուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի ազատ ունկնդիր: Աննա Հարությունյանը 1995 թ.-ից սկսած ունեցել է թե՛ անհատական, թե՛ խմբակային մի շարք ցուցահանդեսներ։ (1995, 1996, 1997, 1999թթ. անհատական՝ Գերմանիայի տարբեր քաղաքներում, 2000, 2002, 2006` Հայաստանում, 2011` Շվեցարիայում)։ 1997 թ. Փուլհայմ քաղաքում կազմակերպված «Երիտասարդ առաջադեմ նկարիչներ» մրցույթում  ճանաչվել է տարվա լավագույն արվեստագետներից մեկը։ 2001թ. մասնակցում է Art-Expo ցուցահանդեսում Տոկիոյում, ինչպես նաև Բեյրութում(Noyan Tapan Art gallery): Սույն թվականին մասնակցել է խմբակային ցուցահանդեսին, որը նվիրված էր Դանթեին Հայաստանում նկարիչների միության տանը և այդ նույն ցուցահանդեսը ցուցադրվել է Իտալիայում Ռավեննա քաղաքում, Դանթեիթանգարանում: Աննան ներկայացել է նաև մի շարք կոստյումների, դեկորացիաների ձևավորմամբ:

Դեռևս շարունակական է նկարչուհու աշխատանքային ձեռքբերումների ռեզյումեն, իսկ կտավները` այնքա՜ն խոսուն…

 

 

 


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ