Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԷՄՄԻՆ ՈՒ ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՍԱՏԱՐԵՑԻՆ ՀԱՅ ՓՈՓԻՆ, ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԷԼ` ԻՐԵՆՑ

Արխիվ 12-16

ԷՄՄԻՆ ՈՒ ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՍԱՏԱՐԵՑԻՆ ՀԱՅ ՓՈՓԻՆ, ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԷԼ` ԻՐԵՆՑ


Օրերս երգչուհիներ Էմմին ու Անահիտ Սիմոնյանը համացանցում տեղադրել էին մի տեսանյութ, որտեղ ավտոմեքենայի մեջ երգում էին երգչուհի Լիլիթ Կարապետյանի «Ժամանակին» երգը` «Սատարենք հայ փոփին» գրառմամբ: Համացանցում այն լայն տարածում գտավ ու հերթական անգամ առիթ հանդիսացավ երգչուհիներին քարկոծելու, ավելին` աղջիկների զվարճանք-կատարումը ձեւակերպվեց իբրեւ ծաղրանք Լիլիթ Կարապետյանին: Սակայն «Իրավունքի»հետ զրույցում ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ ամենեւին էլ ծաղրանք չի տեսնում աղջիկների կատարման մեջ, ավելին` ըստ Լիլիթի` յուրաքանչյուր երգչի համար էլ հաճելի է, երբ  կոլեգաներ կատարում են քո երգը:
- Պարզապես չէր կարող նման բան լինել: Բոլորս էլ աչքեր ու ականջներ ունենք եւ տեսնում ենք, որ թե՛ երգի, թե՛ իմ անձի հետ կապված որեւէ ծաղրանք չկար: Նախ` նման լուրեր տարածողը պետք է հետաքրքրվեր` իմ, Էմմիի ու Անահիտ Սիմոնյանի հարաբերություններն ինչպես են:


- Իսկ ինչպե՞ս են:

- Մենք շատ մտերիմ ընկերուհիներ ենք, հարգում ու սիրում ենք միմյանց: Եվ բացի այդ, Էմմին էլ, Անահիտն էլ տեսակով այն մարդիկ են, որ նույնիսկ, եթե իրենց դիմաց ինչ-որ ծաղրելու մարդ լինի, իրենք այնքան դաստիարակված, նրբանկատ ու լավ երեխաներ են, որ նման բան չէին անի: Ի վերջո, երբ այդ տեսանյութը նայում ես, ախր, ծաղրելու հետ ոչ մի կապ չունի, մարդիկ ուրախանում են, զվարճանում, կոպիտ ասած` «տժժում» են: Ի՞նչ վատ է, որ կոլեգաներդ այնքան են սիրում քեզ ու քո երգը, որ կարող են իրենց մեքենայի մեջ լսել ու զվարճանալ: Դա ցանկացած երգչի կամ երգչուհու համար ամենասիրելի ու հաճելի պահերից մեկն է, հատկապես, որ ճաշակով կոլեգաների կողմից է դա արվում:

 

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հ.Գ. ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀԵՏ ԶՐՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԴԱՑԵ՛Ք ՎԱՂՎԱ ՏՊԱԳԻՐ «ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ»

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ