Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԿԿԱՅԱՆԱ ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ «ՄՈՍԿՎԻՉ, ԻՄ ՍԵՐ» ՖԻԼՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Արխիվ 12-16

ԿԿԱՅԱՆԱ ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ «ՄՈՍԿՎԻՉ, ԻՄ ՍԵՐ» ՖԻԼՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

 

Փետրվարի 6ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ «Մոսկվիչ իմ  սեր»  հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության խաղարկային ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ֆիլմի հիմքում իրական պատմություն է` վերցրած Վլադիմիր Շիրինյանի օրագրից, որը էկրանավորվել է ռեժիսորի կողմից փոքր ինչ գեղարվեստական լուծումներ ստանալուց հետո:


Ֆիլմի գաղափարը ծնվել է դեռ 2008 թվականին իսկ նկարահանումներն սկսվել են 2012-ի վերջերից ու տեւել մոտ երկու տարի: Կինոնախագիծը սցենարի զարգացման համար ֆինանսավորում է ստացել Մոնպելյեի փառատոնում, այնուհետև սցենարով հետաքրքրվել են այլ ընկերություններ եւս:

«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի հետարտադրական աշխատանքի 70 տոկոսը կատարվել է Ֆրանսիայում: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, մեծ մասամբ՝ Վարդենիսում:


Գյուղում ապրող Համոն ու նրա կինը Հայաստան են գաղթել Ադրբեջանի Լենինավան գյուղից: Նրանք շատ սուղ պայմաններում են ապրում: Ամիսը մեկ անգամ Համոն մեկնում է շրջկենտրոն՝ ստանալու Ռուսաստանում աշխատող որդու ուղարկած փոքրիկ գումարը: Կյանքն անցնում է առանց արտասովոր բեկումների՝ միապաղաղ, անաղմուկ: Ու հանկարծ Համոյի ականջով է ընկնում, թե հարևան Սոթք գյուղում ինչ-որ մեկը Մոսկվիչ է վաճառում: Համոն շտապում է Սոթք՝ տեսնելու վաճառվող մեքենան: Տերը համաձայնում է սպասել այնքան, մինչև որ Համոն բերի 800 դոլարը: Երազանքն իրականություն դառնալու շեմին է: Ծերունին համակվում է «Մոսկվիչ» ունենալու ցանկությամբ և 800 դոլարը ձեռք բերելը գերխնդիր դարձնում:   Հեռավոր գյուղում ապրող մարդու դրաման սկսվում է: Բայց մի օր Համոն արթնանում է ու հասկանում, որ ժամանակն անցել է, իր ապրելու ժամանակը՝ նույնպես:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ