Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿՌԱՀԵՑԻՆ, ԹԵ ՈՐՏԵՂ Է ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ

Արխիվ 12-16

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿՌԱՀԵՑԻՆ, ԹԵ ՈՐՏԵՂ Է ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ

«Չգիտեմ, եթե կարեւորագույն նշանակության հարց է` ուրեմն հնարավոր է Ղարաբաղում լինի կոնկրետ հարցերով, որովհետեւ եթե փառք Աստծո վատառողջ էլ չի, այլ բան չեմ կարողանում հասկանալ»,-iravunk.com-ի այն հարցին, թե կռահեցին արդյոք պատգամավորները, թե որտեղ է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պտգամավոր Արծվիկ Մինասյանը: Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, չնայած եւս չի կռահում, թե որտեղ է ՎՊ նախագահը, բայց «միտում» չի տեսնում:  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը առհասարակ չի էլ կարող պատկերացնել, թե որտեղ կլինի.«Պատկերացում անգամ չունեմ»: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը մեր հարցին հարցով պատասխանեց.«իսկ Դուք գիտե՞ք, ես չգիտեմ, չէի էլ կարող կռահել»: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւս տեղյակ չի, թե որտեղ կարող է լինել Իշխան Զաքարյանը.«Ըստ շրջանառվող լուրերի երկրում չի, բայց հստակ ասել չեմ կարող»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ