Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ ՎՊ-Ի ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ ՎՊ-Ի

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Ինչպես հայտնի է, ԱԺ-ում այսօր ՎՊ-ի 2013 թ-ի հաշվետվությունը  ներկայացնում էր ՎՊ-ի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը:  Դա հարուցեց ընդդիմության զայրույթը, քանի որ օրենքի համաձայն` ՎՊ-ի հաշվետվությունը  պետք է  խորհրդարանում  ներկայացնի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:  Ի պատասխան`  Սեյրան Ավագյանը հայտարարեց, որ Իշխան Զաքարյանը  ՀՀ-ում չէ:

Ոչ իշխանական ուժերը` ԲՀԿ-ը, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՕԵԿ-ը,  ինչպես քիչ առաջ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը Ռուբեն Հակոբյանը,  չեն ընդունում այս հաշվետվությունը, սա հակասահմանադրական է:

Պրն Հակոբյանը նաեւ անդրադարձավ  ընդդիմության  հասցեին հնչող այն քննդատություններին, թե ինչու  ընդդիմությունը չէր բոյկոտում ՎՊ-ի ծրագիրը, երբ այն հաստատվում էր: «Ասում եմ` եղբայր, լավ սխալվել ենք այն ժամանակ, հիմա ուզում ենք ուղղել»,- ասաց  խմբակցության ղեկավարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ