Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

՛՛ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ ՈՐՏԵՂ Է, ԲԱՅՑ ԴՈՒՔ ԵՐԵՎԻ ԿՌԱՀՈՒՄ ԵՔ, ԹԵ ՈՐՏԵՂ Է՛՛. ՓՆՏՐՎՈՒՄ Է ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ

Արխիվ 12-16

՛՛ՉԵՄ ԿԱՐՈՂ ԱՍԵԼ ՈՐՏԵՂ Է, ԲԱՅՑ ԴՈՒՔ ԵՐԵՎԻ

ԿՌԱՀՈՒՄ ԵՔ, ԹԵ ՈՐՏԵՂ Է՛՛. ՓՆՏՐՎՈՒՄ Է ՎՊ

ՆԱԽԱԳԱՀԸ

 

Այսօր Ազգային ժողովում լսվում էր ՎՊ-ի 2013 թ-ի հաշվետվությունը, որը զարմանալիորեն  ներկայացնում էր ՎՊ-ի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Ինչպես հայտնի է, պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ավելի <կարեւոր> գործերով, ինչպես նշեց իր ներկայացուցիչը՝ Ավագյահնը ԱԺ ամբիոնից, բացակայում է հանրապետությունից: Այս հանգամանքը քննադատությունների մեծ տեղիք տվեց խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից, ովքեր պահանջում էին, որպեսզի կարեւոր դիտարկումներն ու հայտնաբերած խախտումները ներկայացնի անձամբ ինքը՝ Ի. Զաքարյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար նաիրա Զոհրաբյանը իր ելույթում պահանջեց եւ անգամ ասաց, որ ՎՊ օրենքի 9-րդ կետի համաձայն, եթե ՎՊ նախագահը չի ներկայանում ապա պարտավոր է տեղակալը ներկայանա, այլ ոչ թե խորհրդի անդամը եւ ըստ էության տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտում: Այնուհետ հավելեց, որ ՎՊ խորհրդի անդամը կարող է միայն ներկայացնել հաշվետվությունը այն դեպքում, երբ ՎՊ նախագահի եւ տեղակալի պաշտոնները թափուր են:

Ինչեւէ, քննադատություններին չդիմանալով, խորհրդի անդամը ստիպված էր դոշ տալ, իր անմիջական ղեկավարի բացակայությունը հարգելի ներկայացնելու եւ համոզելու, որ վատ բան տեղի չի ունեցել. <Չեմ կարող ասել որտեղ է, բայց քաջ տիրապետում եմ` որտեղ է հիմա Իշխան Զաքարյանը, բայց դուք երեվի կռահում եք: Նա շատ հեռու չէ, սակայն, ցավոք սրտի, այս պահին չի կարող ներկա լինել: Կարծում եմ` բոլորդ էլ գիտեք` որտեղ է: Բարձրաձայնե՞մ նրա առաքելության տեղը: Հավատացնում եմ ձեզ նա այս երկու օրը կգա: Բայց չեմ կարծում, որ դրանից պետք է Կիկոսի պատմությունը ստեղծենք: Այս դահլիճում ուրիշ ավել բան տեղի չի ունենում, ինչ միշտ տեղի է ունենում ԱԺ դահլիճում: Որեւէ տարբերություն տեսնում եք դուք հիմա, ես չեմ հասկանում: Այդ ինչ շրջադարձ անկյան պես պետք է նայենք, որ Ի. Զաքարյանի ԱԺ-ին հարգելը, ԱԺ որոշումներին, դառնա չհարգել: Ահա ամբողջ ճշմարտությունը իրականության մասին>:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ