Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին

«ԲԱՑ ՉԵՄ ԹՈՂՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՈՉ ՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» (Տեսանյութ)

Արխիվ 12-16

«ԲԱՑ ՉԵՄ ԹՈՂՆՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔ ԱՅՑԵԼԵԼՈՒ  ՈՉ ՄԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» (Տեսանյութ)


Օրերս կայացավ ամերիկաբնակ երգիչ ԳՈՌ ԵՓՐԵՄՅԱՆԻ «Հայր» երգի պրեմիերան, ինչը կարճ ժամանակահատվածում լայն տարածում գտավ ու հուզեց բազմաթիվ կարոտած սրտեր: Այս, ինչպես նաեւ իր ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին, «Իրավունքը» զրուցեց նրա հետ:
-Երգը Գոռ Եփրեմյանի կարոտի մասի՞ն է, թե խոսքերի հեղինակ Գրիգոր Կյոկչյանի հույզերն է արտահայտված այստեղ:

- Այն պատվիրվել է երիտասարդ տարիքում հորը կորցրած մի աղջկա կողմից: Խոսքերի հեղինակը մինչ ստեղծագործելը ծանոթացել եւ զրուցել է վերոնշյալ աղջկա հետ: Եվ ըստ իս` Գրիգորը փորձել է երգում արտահայտել նաեւ իր հույզերը:
- Ակնկալո՞ւմ էիք, որ կարճ ժամանակում այս երգը այդքան կսիրվի ու կընդունվի շատերի կողմից:
- Դժվար է գնահատել ցանկացած ստեղծագործության հաջողությունը` մինչ հանդիսատեսի դատին հանձնելը: Ինձ ի սկզբանե շատ էր դուր եկել թե՛ երաժշտությունը եւ թե՛ խոսքերը: Իհարկե, ենթադրում էի, որ որոշակի հաջողություն կունենա, բայց արձագանքներն սպասվածից ավելին էին:

- Հնարավո՞ր է, որ կարոտը, ինչն արծարծված է նաեւ երգում, Ձեզ կրկին վերադարձնի հայրենիք:
- Չեմ պլանավորում մշտապես բնակվել ԱՄՆ-ում, եւ բաց չեմ թողնում հայրենիք այցելելու ոչ մի հնարավորություն:
- Եթե փորձենք համեմատականներ անցկացնել, ի՞նչ գտաք ԱՄՆ-ում, որը չունեիք Հայաստանում` թե՛ նյութական, թե՛ հոգեկան բավարարվածության առումով:
- Դեռ վաղ է խոսել ձեռքբերումներիս մասին, քանի որ երկար ժամանակ չէ, որ բնակվում եմ ԱՄՆ-ում: Սակայն կարող եմ վստահ ասել, որ հնարավորությունները անհամեմատ ավելի մեծ են այստեղ: Իսկ ինչ վերաբերում է հոգեկան բավարարվածությանը, այն ես գտնում եմ իմ հայրենիքում` հարազատներիս շրջապատում:
-  Կրկին վերադառնալով «Հայր» երգի պրեմիերային` եւս մեկ հարց. շատերի սրտին է դիպել ու հուզել այս երգը, ընդհանրապես ի՞նչ կմաղթեք մերօրյա զավակներին:
- Սիրեք Ձեր ծնողներին, հարգեք, պաշտեք ու եղեք նրանց կողքին: Ամեն պահ փորձեք ուրախացնել եւ նրանց ժպիտ պարգեւել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ